-
Նկարագրություն
Ծառայությունների մատուցման ոլորտում՝ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանն ուղղված՝ իմունականխարգելման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների շրջանակներում կազմակերպվել են COVID-19-ի դեմ պատվաստումների վերաբերյալ դասընթացներ:
Տվյալ դասընթացների շրջանակում հնարավորություն է տրվում ծառայությունների մատուցման ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին ստանալու համապարփակ տղեկատվություն` պատվաստումային գործընթացի վերաբերյալ:
Դասընթացի ընթացքում ներկայացվել է Կովիդ-19-ի դեմ պատվաստանյութերը, հակացուցումները:
Դասընթացի երկրորդ փուլում իրականացվել է նաև պատվաստումներ
-
COVID-19 պատվաստումներ
COVID-19 համավարակն իրական մարտահրավեր է համաշխարհային անվտանգության, տնտեսության և առողջապահության ոլորտների համար: Նման իրավիճակում ճիշտ ու ժամանակին պատվաստում ստանալը կարևոր նախադրյալ է համավարակը եթե ոչ ամբողջովին հաղթահարելու, ապա վարակելիության ընթացքը դանդաղեցնելու և մահացության դեպքերը նվազեցնելու համար:
Ըստ նախնական տվյալների՝ բոլոր պատվաստանյութերը ցույց են տվել բարձր արդյունավետություն հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր դեպքերում հոսպիտալացման և մահացության դեմ: Հայաստանում պատվաստվող քաղաքացիների թիվը մեծացնելու նպատակով ներդրվել է պատվաստումների շարժական կլինիկաների մոդելը:
-
Տնտեսվարողների ցանկ
Բացառիկ ցուցանիշների դեպքում տնտեսվարողների ցանկությամբ վերջիններիս տրամադրվում է վկայականներ՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված իմունականխարգելման վերաբերյալ դասընթացներին մասնակցելու և տնտեսվարողների աշխատակիցների կողմից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստված լինելու վերաբերյալ:
-
Հրամաններ
-
Կոնտակտային տվյալներ
Հեռ. (+374) 10 230-191