-
Բուժաշխատողների ռեգիստր
Առողջապահության մասնագետների ռեգիստրի նպատակն է հավաքագրել և ունենալ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող առողջապահության մասնագետների ամբողջական շտեմարան։ Այն հնարավորություն կտա գնահատել հանրապետությունում առկա առողջապահության մասնագետների ռեսուրսի առկայությունը, պահանջարկը, իրականացնել կանխատեսում և վերլուծություն, որը կապահովի ռեսուրսի ճիշտ պլանավորում և բաշխում, աշխատաշուկայի ճիշտ կառավարում։ Ռեգիստրում յուրաքանչյուր բուժաշխատող պետք է ունենա իր անձնական հաշիվը, որտեղ համապարփակ տեղեկատվություն կհավաքագրվի իր մասնագիտական կրթության և աշխատանքային գործունեության վերաբերյալ։ Հաշիվը կառավարում է առողջապահության մասնագետը` կատարելով պարբերաբար թարմացումներ մասնագիտական կրթության և գործունեության մասին։ Այս տվյալների թարմությունը և հավաստիությունը կարևոր են նրա հետագա մասնագիտական գործունեության համար։
Ռեգիստրը ինտեգրված է կառավարական այլ հարթակների հետ, որի արդյունքում այստեղ որոշակի տվյալներ ներբեռնվում են ինքնաշխատ եղանակով և դրա հավաստիությունը հիմնավորված է:
Այս պահին ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրում, որը նշանակում է, որ այն հագեցած է լինելու պացիենտների մասին իրական կլինիկական տվյալներով։ Ռեգիստրում շտեմարանի ձևավորումից հետո, Էլեկտրոնային առողջապահության համակարգում չի կարող գործունեություն իրականացնել այն բուժաշխատողը, ով Ռեգիստրում չունի հաստատված գրանցում և հաշիվ։
-
Օգտվողի ուղեցույց