«Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի առանձին ոլորտների գործունեության ուսումնասիրության և բարելավման նպատակով հանձնաժողովներ ստեղծելու մասին»
ՀՀ Առողջապահության նախարարի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի առանձին ոլորտների գործունեության ուսումնասիրության և բարելավման նպատակով հանձնաժողովներ ստեղծելու մասին» N3024-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից մշակվել են թվով 45 բժշկական օգնության և սպասարկման տեսակներին համապատասխան 300-ից ավել կլինիկական ուղեցույցներ, գործելակարգեր և ընթացակարգեր:
Բուժօգնության որակի բարելավման նպատակով օտարերկրյա առաջադեմ փորձի հիման վրա մշակված պացիենտների վարման ուղեցույցները, գործելակարգերը և ընթացակարգերը տեղայնացնելու նպատակով, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից նախատեսվում է սույն թվականի նոյեմբերի 3-ից իրականացնել սեմինարներ ԱՆ ենթակայության և մասնավոր առողջապահական կազմակերպությունների, Երևանի քաղաքապետարանի ենթակայության բժիշկ-մասնագետների, ինչպես նաև ԱՆ խորհրդատուների մասնակցությամբ: Մշակված կլինիկական ուղեցույցների, գործելակարգերի վերաբերյալ զեկույցներով հանդես կգան ՀՀ ԱՆ ԱԱԻ կլինիկական ուղեցույցների, գործելակարգերի և չափորոշիչների մշակման բաժնի գիտական ղեկավար Հ. Մանգոյանը, բաժնի փորձագետ-մեթոդաբանները: Սեմինարների ավարտին մասնակիցներին կշնորհվեն ՇՄԶ կրեդիտներ:
Ժամանակացույց
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀՀ ԱՆ ԱԱԻ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԵՐԻ,
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ, 2018
Նոյեմբերի 3 ժամը 16:00
Թեմա/Կոլոռեկտալ քաղցկեղով պացիենտների վարման գործելակարգ
Թիրախային խումբ/ուռուցքաբաններ, քիմիոթերապևտներ, վիրաբույժներ, ախտաբաններ,
...
Նոյեմբերի 5 ժամը 16:00
Թեմա/Դեղորայքից առաջացած լյարդի իդիոսինկրատիկ վնասման ախտորոշման և վարման
կլինիկական ուղեցույց
Թիրախային խումբ/թերապևտներ, գաստրոէնտերոլոգներ, լյարդաբաններ, վարակաբաններ,
...
Նոյեմբերի 6 ժամը 16:00
Թեմա/Կլաստերային գլխացավի ախտորոշման և բուժման գործելակարգ
Թիրախային խումբ/նյարդաբաններ, թերապևտներ, ...
Նոյեմբերի 7 ժամը 16:00
Թեմա/Նեովասկուլյար գլաուկոմայով մեծահասակների վարման գործելակարգ
Թիրախային խումբ/ակնաբույժներ, թերապևտներ, ...
Նոյեմբերի 8 ժամը
16:00
Թեմա/Քրոնիկ հազով մեծահասակ պացիենտների վարման գործելակարգ
Թիրախային խումբ/թերապևտներ, թոքաբաններ, ...
Նոյեմբերի 9 ժամը 16:00
Թեմա/Ացետամինոֆենով թունավորմամբ մեծահասակների
վարման գործելակարգ
Թիրախային խումբ/ թունաբաններ, ռեանիմատոլոգներ, մանկաբույժներ, թերապևտներ, ...
Նոյեմբերի 12 ժամը 16:00
Թեմա/Մեծահասակների շրջանում անքնության վարման գործելակարգ
Թիրախային խումբ/նյարդաբաններ, սոմնոլոգներ, թերապևտներ, ...
Նոյեմբերի 13 ժամը 16:00
Թեմա/ Էնդոմետրիալ հիպերպլազիայի վարման կլինիկական ուղեցույց
Թիրախային խումբ/մանկաբարձ-գինեկոլոգներ, թերապևտներ, ...
Նոյեմբերի 14 ժամը
16:00
Թեմա/ Ընդլայնված սիրտ-թոքային վերակենդանացման կլինիկական ուղեցույց
Թիրախային խումբ/անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, անհետաձգելի բուժօգնության մասնագետներ,
թերապևտներ, նյարդավիրաբույժներ, ֆիզիոթերապևտներ, ...
Նոյեմբերի 15 ժամը
16:00
Թեմա/Գոտկացավերով մեծահասակ պացիենտների վարման գործելակարգ
Թիրախային խումբ/նյարդաբաններ, թերապևտներ, նյարդավիրաբույժներ, ֆիզիոթերապևտներ,
...