ՍՈՒՐԵՆ ՔՐԻՍՏՈՓՈՐԻ ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆ
Հանրապետության,ժողովրդի առջև ունեցած վաստակի համար Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտը կրում է հիմնադիր ռեկտոր ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի պատվավոր անունը:
Ս.Ավդալբեկյանը ծնվել է 1920 թվականի հուլիսի 1-ին Սուխումի քաղաքում։ 1943թ. նա ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Աննախադեպ բնական տաղանդով և մեծ աշխատասիրությամբ օժտված Ս. Ավդալբեկյանը դեռ ուսանողական տարիներից տարվել է վիրաբուժությամբ և հետաքրքրություն ցուցաբերել գիտական աշխատանքի նկատմամբ:
Նրա բժշկական գործունեության սկիզբը համընկել է Հայրենական մեծ պատերազմի ծանր տարիների հետ: Լինելով Մոսկվայի ռազմական շրջանի էվակոհոսպիտալի առաջատար վիրաբույժ` Ս.Ավդալբեկյանը ցուցաբերել է ծառայության ղեկավարի մեծագույն պատասխանատվություն և մասնագիտական բարձր պատրաստվածություն:
Զորացրումից հետո` 1945 թվականից Սուրեն Ավդալբեկյանն աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի ֆակուլտատիվ վիրաբուժության կլինիկայում: Նա օրդինատոր-վիրաբույժի գործունեության հետ մեկտեղ ուսուցանում էր և անցկացնում գիտական հետազոտություններ: 1948թ. Սուրեն Ավդալբեկյանը սկսել է զբաղվել ինտուբացիոն նարկոզով` դառնալով հանրապետությունում էնդոտրախեալ նարկոզի ներդրման հիմնադիրը:
1949թ. Ս. Ավդալբեկյանն առաջիններից է արձագանքել է հեռավոր շրջաններից մեկում վիրաբուժական ծառայության բարձրացման վերաբերյալ հայրենիքի կանչին և ինքնակամ մեկնել Ղափանի շրջան, որտեղ աշխատել է գլխավոր բժիշկ և վիրաբուժական բաժանմունքի վարիչ:
1951թ. Ս. Ավդալբեկյանը վերադարձել է Երևան, ֆակուլտատիվ թերապիայի կլինիկա, որտեղ պրոֆեսոր Ռ.Հ.Յոլյանի ղեկավարությամբ առաջին քայլերն է կատարել դեռևս չհետազոտված կրծքային վիրաբուժության ոլորտում:
1952թ. Սուրեն Ավդալբեկյանը մրցույթով ընդունվել է Երևանի բժշկական համալսարանի ֆակուլտատիվ վիրաբուժության ամբիոն: Մոսկվայում ՄՈՆԻԿԻ-ում՝ պրոֆեսոր Բ.Է.Լիմբերգի կլինիկայում մասնագիտացումից հետո նա իր գիտելիքները և ունակությունները ներդրել է հայրենի բժշկագիտության զարգացման գործում:
Ամփոփելով բազմամյա գիտագործնական գործունեության փորձը` Սուրեն Ավդալբեկյանը 1956թ. հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ "Թոքի հիդատիտոզ էխինակոկ", իսկ 1968թ. դոկտորական ատենախոսություն՝ "Բրոնխոէկտազների ֆունկցիոնալ հետազոտման և վիրաբուժական բուժման ժամանակակից հարցերը" թեմաներով:
Հայ բժշկագիտության մեջ մեծ կշիռ ունեն Ս. Ավդալբեկյանի աշխատանքները նվիրված սրտի էլեկտրամեխանիկական ակտիվությանը, սրտի լայնակի բլոկադայով հիվանդների էլեկտրաստիմուլյացիայի ուսումնասիրմանը, թոքերի կոմպենսատոր պրոցեսների ձևաբանության, արյան մակարդման և ֆիբրինոլիտիկ համակարգերի, անգիոպուլմոնոգրաֆիայի եղանակով արյան փոքր շրջանառության, արտաքին շնչառության ֆունկցիայի հետազոտմանը և այլն: Նա ԽՍՀՄ առաջինն է կիրառել թոքերի սուր թարախակույտերի խոռոչների տրանսպարիետալ կատետերավորումը: Վարպետության աճի հետ զուգահեռ Ս.Ավդալբեկյանը հրաշալի գիտակցել է բժշկի մշտապես կատարելագործման անհրաժեշտությունը: Եվ պատահական չէ, որ նա Երևանի բժշկական ինստիտուտին կից բժիշկների կատարելագործման ֆակուլտետի ստեղծման նախաձեռնողներից մեկն էր և ֆակուլտետի դեկանը:
Կարճ ժամանակում Ս.Ավդալբեկյանի ղեկավարությամբ նշված ֆակուլտետը դարձել է միութենական նշանակության հզոր գիտամանկավարժական կենտրոն, բարձր որակավորմամբ կադրերի դարբնոց, որտեղ կատարելագործվում և մասնագիտացում էին ստանում նախկին Խորհրդային Միության բժիշկները, դոկտորական և թեկնածուական թեզեր էին պաշտպանում մասնագետները:
Ս. Ավդալբեկյանի ծառայությունները բարձր է գնահատել ԽՍՀՄ և Հայաստանի կառավարությունը: Նա պարգևատրվել է "Աշխատանքային Կարմիր դրոշի", "Փառքի նշան" շքանշաններով, վեց մեդալով, պատվոգրերով, արժանացել է "Հայկական ԽՍՀ վաստակավոր բժիշկ"պատվավոր կոչման:
Հանրապետության, ժողովրդի առջև ունեցած վաստակի համար, առաջին անգամ մեր իրականության մեջ՝ կյանքի օրոք Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտը, Ա.Լ.Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի կրծքային բաժանմունքը, "Շտապօգնության" ԳԲԿ-ի կրծքային և երկու վիրաբուժական բաժանմունքները, որտեղ նա աննկուն աշխատում էր մինչև կյանքին հրաժեշտ տալը, անվանակոչվել են ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվամբ:
ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐԻ
Ծնվել է 1923թ.
1941-1949թթ. Երևանի պետական բժշկական ինստիտուտ
1949-1952թթ. Մոսկվայի Լենինի շքանշանակիր բժշկական ինստիտուտի ասպիրանտ
1952-1962թթ. Երևանի բժշկական ինստիտուտի ախտաբանական անատոմիայի ամբիոնի ասիստենտ
1962-2005թթ. ԵԲԿՊԻ պաթանատոմիայի կուրսի ղեկավար, ապա ամբիոնի վարիչ
1971-1982թթ. ՀԽՍՀ ԱՆ գլխավոր մանկական պաթանատոմ
1982-2005թթ. ՀԽՍՀ ԱՆ գլխավոր պաթանատոմ
1982-2005թթ. Հանրապետության պաթանատոմների գիտական ընկերության նախագահ
1985-2005թթ. Հանրապետական դատաբժշկական բյուրոյի գլխավոր խորհրդատու
1993թ. Հայկական բժշկական ինստիտուտը շնորհել է «Պատվավոր պրոֆեսոր»-ի կոչում և հաստատել է մեկ ուսանողական թոշակ Ա.Ալավերդյանի անունով:
1998թ. Ա. Ալլավերդյանը ընտրվել է ՀՀ վիրաբուժական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս
1998թ. Էկոլոգիայի և կենսակերպի անվտանգության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս
1998թ. նույն ակադեմիայի նախագահության անդամ
1971թ. հունվար՝ դոկտորական ատենախսսություն, հոկտեմբեր՝ պրոֆեսոր
18 թեկնածուական, 8 դոկտորական ատենախոսությունների ղեկավար և խորհրդատու
Ունի ավելի քան 170 տպագրական աշխատանքներ, 2 գյուտի հեղինակային վկայական, 5 ռացիոնալիզատորական առաջարկություններ։ Հայրենական պատերազմի մասնակից, վետերան
ԺՈՒՌՈՒԼԻ ԼԱՐԻՍԱ ԴԱՎԹԻ
Բժշկական գիտությունների դոկտոր. պրոֆեսոր
1992- 2000թ.թ. հիմնադրել և ղեկավարել է Հայկական բժշկական ինստիտուտի մանրէաբանության ամբիոնը: Գիտական աշխատանքները նվիրված են թթվակայուն միկոբակտերիաների դեղորայքային կայունության հարցերին:
Բազմաթիվ գիտական հոդվածների, մենագրությունների եւ ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է:
1947թ. մինչեւ 1966թ. պրոֆեսոր Լ.Դ. Ժուռուլին աշխատել է ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում, որպես ավագ գիտաշխատող, ապա լաբորատորիայի ղեկավար: 1966 թվականին նա հրավիրվել է աշխատանքի ՍՍՀՄ ԱՆ բժիշկների կատարելագործման Երևանի ինստիտուտ, որպես ուսումնական գծով պրոռեկտոր: Այս պաշտոնին նա աշխատեց 23 տարի:
1990 թվականից պրոֆեսոր ժուռուլին մեծ ավանդ ունեցավ ՀԲԻ-ի կազմավորման գործում:1994թ. պրոֆեսոր Լ.Դ.Ժուռուլիին շնորհվեց ՀԲԻ-ի «Պատվավոր պրոֆեսոր»-ի Doctor honoris causa կոչում: Մինչև իր կյանքի վերջը 2000 թվականը նա հանդիսացավ ինստիտուտի ուսումնական գծով պրոռեկտորը:
ՄԵՀՐԱԲՅԱՆ ԲՈՐԻՍ ՎԱՀԱՆԻ
(1924-2013)
Ծնվել է 1924թ.
1942թ. կամավոր մեկնել է Խորհրդային բանակ ծառայել է մինչև 1944թ.
1944-1949թթ. Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտ
1950-1953թթ. Մոսկվայի պետական էկոնոմիկայի ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի ասպիրանտ
1957-1963թթ. Երևանի պետական բժշկական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ
1967թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը
1968-1993թթ. փիլիսոփայության ամբիոնի վարիչ
1993-1997թ. «Առողջապահության գործունեության մեթոդոլոգիայի» դասընթացի պրոֆեսոր
1997թ. նշանակվել է դասախոսական կազմի պատրաստման և վերապատրաստման ֆակուլտետի դեկան:
Մեծ ներդրում ունի ինստիտուտի կայացման գործում:
ՄԱԼԽԱՍՅԱՆ ՎԻԳԵՆ ԱՐԱՄԱՅԻՍԻ
Ծնվել է 1921թ.
1939-1943թթ. Երևանի պետական բժշկական ինստիտուտ
1943-1944թթ. ՀԽՍՀ Բասարգեչարի շրջանի բժիշկ
1944-1945թթ. Էվակո-հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի վարիչ
1945-1952թթ. Հանրապետական հիվանդանոցի օրդինատոր
1952-1952թ. Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող
1952-1959թթ. Երևանի բժշկական ինստիտուտի վիրաբուժության ամբիոնի ասիստենտ
1959-1960թթ. նույն ամբիոնի դոցենտ
1960-1991թթ. ԵԲԿՊԻ վիրաբուժության ամբիոնի վարիչ
1952թ. բժշկական գիտությունների թեկնածու
1958թ. բժշկական գիտությունների դոկտոր
1962թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում
ԼԱԼԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԼԵՎՈՆԻ
1919-2015թթ.
Ծնվել է 1919թ.
1936-1941թթ. Երևանի պետական բժշկական ինստիտուտ
1941-1944թթ. բժշկական գումարտակի բժիշկ-վիրաբույժ
1945-1946թթ. զորամասի վիրաբույժ
1946-1968թթ. վնասվածքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտում կրտսեր գիտաշխատող
1968-1970թթ. ԵԲԿՊԻ վիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս ռազմադաշտային վիրաբուժության գծով
1970-1980թթ. ԲՍՀՊ կուրսի դասավանդող
1992թ. Հանրային առողջության և բժշկության տեսկան պրոբլեմների ինստիտուտի բժշկական դպրոցի մեթոդիստ, ղեկավար
1998-2011թթ. ԱԱԻ թանգարանի վարիչ
Նա պարգևատրվել է «Կարմիր Աստղ» շքանշանով, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով, Մարտական ծառայությունների մեդալով, բազմաթիվ շքանշաններով, մեդալներով, պարգևներով:
ԶՈՀՐԱԲՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԳԵՂԱՄԻ
Ծնվել է 1921թ.
1938-1942թթ. Երևանի պետական բժշկական ինստիտուտ
1942-1945թթ. ծառայել է սկզբում դաշտային շարժական հոսպիտալի պետ, ապա նեյրովիրաբուժական էվակոհոսպիտալում որպես գանգուղեղային վնասվածքների բաժանմունքի վարիչ
1946թ. ստեղծել է հանրապետությունում առաջին նեյրովիրաբուժական բաժանմունքը
1947թ. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական, 1957թ. դոկտորական Ատենախոսությունը
1948-1959թթ. աշխատել է Մոսկվայի բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի ասիստենտ, դոցենտ, ամբիոնի պրոֆեսոր
1959թ. ՀԽՍՀ նախարարների խորհրդի հրավերով եկել է Երևան, նշանակվել գլխավոր նեյրովիրաբույժ, ԵՊԲԻ պրոֆեսոր
1958-1993թթ. նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ
1993-2011թթ. նեյրովիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր
1960-1961թթ. ԽՍՀՄ ԱՆ-ի կողմից գործուղվել է Բաղդադ դասախոսություններ կարդալու նպատակով: Իրաքում ստեղծել է առաջին նյարդաբանության և նյարդավիրաբուժության կլինիկան
1969-1971թթ. Զամբիայի կառավարության հրավերով Զամբիայի համալսարանին կից ստեղծել է բժշկական ֆակուլտետ նայրադաբանության և նյարդավիրաբուժության կլինիկա
1965թ. ընտրվել է Նյարդավիրաբույժների միջազգային ֆեդերացիայի (WFNS) անդամ, իսկ 1967թ. Նյարդաբան վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի անդամ
1983թ. ընտրվել է Եվրասիական նյարդավիրաբուժական ակադեմիայի ակադեմիկոս
Դասախոսություններ է կարդացել ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ավստրիայում, Կանադայում, Դանիայում, Հարավային Կորեայում:
Ղեկավարել է 39 թեկնածուական և 9 դոկտորական ատենախոսություններ:
Իր աշխատանքի ընթացքում բացի վերը նշվածներից Զոհրաբյանը ստեղծել է նաև`
- Մանկական նյարդավիրաբուժական բաժանմունք «Սուրբ Մարիամ Աստվածածին» մանկական հիվանդանոցում
- Նյարդավիրաբուժական բաժանմունք Վ. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության բժշական կենտրոնում
- Սպինալ վերականգնողական կենտրոն
Ունի բազմաթիվ կառավարական պարգևներ
- ԽՍՀՄ առողջապահության գերազանցիկի շքանշան:
- “Մխիթար Հերացու” շքանշան:
- “Բաղրամյանի” շքանշան:
- Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալ:
- ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի ոսկե մեդալ:
ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՎԱՀՐԱՄԻ
Մնացականյան Արուսյակ Վահրամի (1923-1977) – հիգիենիստ, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ:
Ծնվել է Թբիլիսի քաքաղում: 1944 թ. ավարտել է ԵրՊԲԻ-ը:
Գիտական գործունեությունը նվիրված է արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումներով կենսոլորտի աղտոտման և բնակչության առողջության ու կյանքի սանիտարական պայմանների վրա դրանց ազդեցության ու կենսոլորտի աղտոտումների նորմավորման հարցերի ուսումնասիրությանը: