- ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆ
2011թ-ից ՀՀ ԱՆ «Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲ Ընկերության կազմում գործում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից հավատարմագրված և Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների միասնական ռեեստրում գրանցված Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը (ՍՄ) (հավատարմագրման վկայագրի համարը՝ №010/S-028):
Ընդունելով հայտատուների և շահագրգիռ կողմերի առավելագույնս բավարարվածությունը որպես արտադրանքի սերտիֆիկացման մարմնի քաղաքականություն՝ մարմինը արտադրանքի գնահատման աշխատանքները կազմակերպում և իրագործում է պատշաճ կերպով՝ համաձայն ԳՕՍՏ ԻՍՕ/ ԻԷԿ 17065-2013 հիմնարար ստանդարտի պահանջներին:
Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը իրականացնում է համապատասխանության գնահատման աշխատանքներ համապատասխանության հայտարարագրերի գրանցման և կամավոր սերտիֆիկացման (խմբաքանակ և սերիական թողարկում) ձևով։ Գործընթացը կատարվում է համաձայն ՄՄ/ԵԱՏՄ և ՀՀ ազգային կանոնակարգերի պահանջների՝ կիրառելով սխեմաներ ըստ՝ ԵԱՏՀ խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի «Համապատասխանության գնահատման տիպային սխեմաների մասին» Í 44 որոշման, ՄՄ հանձնաժողովի 2011թ. ապրիլի 7-ի «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) տիպային սխեմաների կիրառման կարգի մասին կանոնակարգի մասին» N 621 որոշման, ՀՀ կառավարության N56-ն որոշման ընթացակարգերի և ՍՄ-ի կողմից մշակված R-02 «Կամավոր սերտիֆիկացման աշխատանքների պլանավորում և կազմակերպում» կարգի։
2023թ-ից արտադրանքի սերտիֆիկացման մարմինը կատարում է նաև արտադրանքի պետական գրանցման աշխատանքներ և տրամադրում վկայականներ։
Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը կատարում է համապատասխանության գնահատման աշխատանքներ իր հավատարմագրման ոլորտի շրջանակներում ըստ հետևյալ արտադրատեսակների՝ կաթի և կաթնամթերքի, մսի և մսամթերքի, ձվի, ձկան և ձկնամթերքի, թռչնամսի և դրանից արտադրանքի, սննդային ճարպերի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային ըմպելիքների, փաթեթավորված խմելու ջրերի, հատիկային մշակաբույսերի, ալրաձավարային արտադրանքի, ալրային և շաքարային հրուշակեղենի, մեղրի, մրգի և բանջարեղենի և դրանց վերամշակման մթերքների, սուրճի, թեյի, սննդային հավելումների, կերակրի աղի, փաթեթվածքի՝ թղթից, պոլիմերից, մետաղական, կերամիկական, ապակյա նյութերից, երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի, օծանելիքակոսմետիկական արտադրանքի, պլաստմասսայե իրերի, սանիտարահիգիենիկ նշանակության արտադրանքի, լվացող և մաքրող միջոցների:
ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով հայտարարագրման դեպքում հայտատուն իրավունք ունի արտադրանքի պիտակի վրա օգտագործել արտադրանքի շրջանառության միասնական նշանը՝ EAC, իսկ ՀՀ տեխնիկական կանոնակարգերով հայտարարագրման դեպքում՝ ՀՏԿ ազգային նշանը: Սույն նշանների առկայությունը վկայում է այդ ապրանքի ավելի որակյալ և անվտանգ լինելու մասին նմանատիպ ապրանքների շարքում, իսկ արտադրողին պարտավորեցնում ապահովել ապրանքի պատշաճ որակը մշտապես:
Սերտիֆիկացման ոլորտը ընդլայնելու կամ կրճատելու, կասեցնելու կամ դադարեցնելու կամ մերժելու կանոնները և ընթացակարգեrը, ինչպես նաև կամավոր սերտիֆիկատների տրամադրման գործընթացը, սխեմաները, պատվիրատուների իրավունքներն ու պարտականությունները սահմանված են սերտիֆիկացման մարմնի կողմից մշակված R-01 «Կամավոր սերտիֆիկացման աշխատանքների պլանավորում և կազմակերպում» կարգում։
Սերտիֆիկացման մարմնում հայտարարագրերի գրանցման, դադարեցման կարգը, ինչպես նաև մեր պատվիրատուների իրավունքներն ու պարտականությունները սահմանված են սերտիֆիկացման մարմնի կողմից մշակված MP 06.01 «Համապատասխանության հայտարարագրերի գրանցման կարգ» ընթացակարգում:
Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից համապատասխանության գնահատման աշխատանքների նկատմամբ վստահությունը երաշխավորված է, քանզի պարբերաբար մարմնի ղեկավարության կողմից կատարվում է վերլուծություն, համապատասխան ուղղիչ և կանխարգելիչ միջոցառումների մշակում և իրագործում, ինչի արդյունքն է բողոքների և գանգատների բացակայությունը։ Վերջինիս հետ կապված ՍՄ-ում մշակված և ներդրված է MP 07․01 «Բողոքների և գանգատների» ընթացակարգը։
Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը ունի իրազեկ, բազմամյա փորձ ունեցող անձնակազմ, որը ղեկավարում է բժշկական գիտությունների թեկնածու, սննդի հիգիենիստ (սննդաբան) Նարինե Խաչատրյանը: Մատուցվող ծառայությունների անկողմնակալությունը, գաղտնիությունը, թափանցիկությունը ապահովում են հայտատուների առավելագույն բավարարվածությունը: Շնորհիվ անձնակազմի մատուցված ծառայությունների բարձր որակի, իրազեկության, ճշտապահության և բարյացակամ վերաբերմունքի սերտիֆիկացման մարմինը ունի բարձր համբավ հայտատուների շրջանում:
Սերտիֆիկացման մարմնի ծառայությունների մատուցման գնագոյացումը և արժեքը հաստատված է համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի №515-Ն առ 16․04․2015թ. «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» հրամանի, ինչպես նաև ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի տնօրենի թիվ 49-Լ առ 15.05.2023թ հրամանի, որը ցանկացած այլ տեղեկատվության հետ մատչելի է հայտատուների համար և պահանջի դեպքում կարող է տրամադրվել թղթային կամ էլեկտրոնային ձևով:
Հեռախոս՝ (+374)10237381
Էլեկտրոնային փոստի հասցե՝ 010sert@mail.ru
Ղեկավար՝ բ․գ․թ․ Նարինե Խաչատրյան