ՍՈՒՐԵՆ ՔՐԻՍՏՈՓՈՐԻ ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆ
Հանրապետության,ժողովրդի առջև ունեցած վաստակի համար Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտը կրում է հիմնադիր ռեկտոր ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի պատվավոր անունը:
Ս.Ավդալբեկյանը ծնվել է 1920 թվականի հուլիսի 1-ին Սուխումի քաղաքում։ 1943թ. նա ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Աննախադեպ բնական տաղանդով և մեծ աշխատասիրությամբ օժտված Ս. Ավդալբեկյանը դեռ ուսանողական տարիներից տարվել է վիրաբուժությամբ և հետաքրքրություն ցուցաբերել գիտական աշխատանքի նկատմամբ:
Նրա բժշկական գործունեության սկիզբը համընկել է Հայրենական մեծ պատերազմի ծանր տարիների հետ: Լինելով Մոսկվայի ռազմական շրջանի էվակոհոսպիտալի առաջատար վիրաբույժ` Ս.Ավդալբեկյանը ցուցաբերել է ծառայության ղեկավարի մեծագույն պատասխանատվություն և մասնագիտական բարձր պատրաստվածություն:
Զորացրումից հետո` 1945 թվականից Սուրեն Ավդալբեկյանն աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի ֆակուլտատիվ վիրաբուժության կլինիկայում: Նա օրդինատոր-վիրաբույժի գործունեության հետ մեկտեղ ուսուցանում էր և անցկացնում գիտական հետազոտություններ: 1948թ. Սուրեն Ավդալբեկյանը սկսել է զբաղվել ինտուբացիոն նարկոզով` դառնալով հանրապետությունում էնդոտրախեալ նարկոզի ներդրման հիմնադիրը:
1949թ. Ս. Ավդալբեկյանն առաջիններից է արձագանքել է հեռավոր շրջաններից մեկում վիրաբուժական ծառայության բարձրացման վերաբերյալ հայրենիքի կանչին և ինքնակամ մեկնել Ղափանի շրջան, որտեղ աշխատել է գլխավոր բժիշկ և վիրաբուժական բաժանմունքի վարիչ:
1951թ. Ս. Ավդալբեկյանը վերադարձել է Երևան, ֆակուլտատիվ թերապիայի կլինիկա, որտեղ պրոֆեսոր Ռ.Հ.Յոլյանի ղեկավարությամբ առաջին քայլերն է կատարել դեռևս չհետազոտված կրծքային վիրաբուժության ոլորտում:
1952թ. Սուրեն Ավդալբեկյանը մրցույթով ընդունվել է Երևանի բժշկական համալսարանի ֆակուլտատիվ վիրաբուժության ամբիոն: Մոսկվայում ՄՈՆԻԿԻ-ում՝ պրոֆեսոր Բ.Է.Լիմբերգի կլինիկայում մասնագիտացումից հետո նա իր գիտելիքները և ունակությունները ներդրել է հայրենի բժշկագիտության զարգացման գործում:
Ամփոփելով բազմամյա գիտագործնական գործունեության փորձը` Սուրեն Ավդալբեկյանը 1956թ. հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ "Թոքի հիդատիտոզ էխինակոկ", իսկ 1968թ. դոկտորական ատենախոսություն՝ "Բրոնխոէկտազների ֆունկցիոնալ հետազոտման և վիրաբուժական բուժման ժամանակակից հարցերը" թեմաներով:
Հայ բժշկագիտության մեջ մեծ կշիռ ունեն Ս. Ավդալբեկյանի աշխատանքները նվիրված սրտի էլեկտրամեխանիկական ակտիվությանը, սրտի լայնակի բլոկադայով հիվանդների էլեկտրաստիմուլյացիայի ուսումնասիրմանը, թոքերի կոմպենսատոր պրոցեսների ձևաբանության, արյան մակարդման և ֆիբրինոլիտիկ համակարգերի, անգիոպուլմոնոգրաֆիայի եղանակով արյան փոքր շրջանառության, արտաքին շնչառության ֆունկցիայի հետազոտմանը և այլն: Նա ԽՍՀՄ առաջինն է կիրառել թոքերի սուր թարախակույտերի խոռոչների տրանսպարիետալ կատետերավորումը: Վարպետության աճի հետ զուգահեռ Ս.Ավդալբեկյանը հրաշալի գիտակցել է բժշկի մշտապես կատարելագործման անհրաժեշտությունը: Եվ պատահական չէ, որ նա Երևանի բժշկական ինստիտուտին կից բժիշկների կատարելագործման ֆակուլտետի ստեղծման նախաձեռնողներից մեկն էր և ֆակուլտետի դեկանը:
Կարճ ժամանակում Ս.Ավդալբեկյանի ղեկավարությամբ նշված ֆակուլտետը դարձել է միութենական նշանակության հզոր գիտամանկավարժական կենտրոն, բարձր որակավորմամբ կադրերի դարբնոց, որտեղ կատարելագործվում և մասնագիտացում էին ստանում նախկին Խորհրդային Միության բժիշկները, դոկտորական և թեկնածուական թեզեր էին պաշտպանում մասնագետները:
Ս. Ավդալբեկյանի ծառայությունները բարձր է գնահատել ԽՍՀՄ և Հայաստանի կառավարությունը: Նա պարգևատրվել է "Աշխատանքային Կարմիր դրոշի", "Փառքի նշան" շքանշաններով, վեց մեդալով, պատվոգրերով, արժանացել է "Հայկական ԽՍՀ վաստակավոր բժիշկ"պատվավոր կոչման:
Հանրապետության, ժողովրդի առջև ունեցած վաստակի համար, առաջին անգամ մեր իրականության մեջ՝ կյանքի օրոք Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտը, Ա.Լ.Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի կրծքային բաժանմունքը, "Շտապօգնության" ԳԲԿ-ի կրծքային և երկու վիրաբուժական բաժանմունքները, որտեղ նա աննկուն աշխատում էր մինչև կյանքին հրաժեշտ տալը, անվանակոչվել են ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվամբ:
ԷԴՈՒԱՐԴ ԳՐԻԳՈՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ծնվել է 1937թ.
1962թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը
1962-1964թթ. ք.Լենինականի III բուժմիավորման թերապևտ օրդինատոր
1964-1967թթ. ԽՍՀՄ ԱՆ Երևանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի թերապիայի ամբիոնի ասպիրանտ
1967-1968թթ. ԵԲԿՊԻ ամբիոնի ավագ լաբորանտ
1968-1974թթ. թերապիայի ամբիոնի ասիստենտ և ուսմասվար
1974-1975թթ. ԵԲԿՊԻ թերապիայի ամբիոնի դոցենտ, թերապիայի և սան-հիգ. ֆակուլտետի դեկանի տեղակալ
1975-2002թթ. թերապիայի ամբիոնի վարիչ
1984-2002թթ. ՀԽՍՀ ԱՆ IV գլխավոր վարչության խորհրդատու
1973-1982 թթ. Մանկաբարձության և գինեկոլոգիայի ԳՀԻ խորհրդատու
1988-1992 թթ. Տնօրեն, Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան
1988-2002թթ. ԵԲԿՊԻ ռեկտոր
1991թ. Մինիստրների խորհրդին կից ԽՍՀՄ ԲՈՀ թիվ 2/139-n որոշմամբ շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչումը
1999թ. նշանակվել է ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ
Ունի 150-ից ավել տպագրված աշխատանքներ, ուսումնական և մեթոդական մի շարք ձեռնարկների հեղինակ է, ներքին օրգանների բուժման և ախտորոշման ոլորտում գյուտարարության հեղինակ է:
Բազմաթիվ թեկնածուական ատենախոսությունների ղեկավար:
ՀԱՅԿ ԱՐԱՅԻ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Ծնվել է 1955թ. ապրիլի 19-ին Խորհրդային Հայաստանի Երևան քաղաքում:
1978թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը:
1978-1981թթ. սովորել է Մոսկվայի ուռուցքաբանության ինստիտուտի ասպիրանտուրայում:
Աշխատանքային գործունեություն
- 1982թ.-ից՝ «Դիագնոստիկա» բժշկական միավորման կազմակերպիչներից և հիմնադիր ղեկավար:
- 1982-1987թթ՝ նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին հանրապետական ախտորոշիչ կենտրոնի ղեկավար:
- 1988-1992թթ.` «Դիագնոստիկա» բժշկական միավորման գլխավոր տնօրենը:
- 1992-1998թթ.` «Դիագնոստիկա» բժշկական միավորման խորհրդի նախագահ:
- 1982-1992թթ.` ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ` կլինիկական ախտորոշիչ ծառայությունների գծով:
- 1992-1994թթ.՝ ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) տնօրենների խորհրդի և ԱԱԻ գիտական խորհրդի նախագահ:
- 1991-1998թթ.՝ ԱԱԻ ախտորոշման ամբիոնի վարիչ:
- 1997թ.՝ առողջապահական գիտությունների գծով Եվրոպական միության փորձագետ:
- 1997-2000թթ.` Ռուսաստանի էկոլոգիական ակադեմիայի իսկական անդամ և բժշկական ախտորոշման հայկական միության նախագահ:
- 1998-2000թթ.՝ ՀՀ առողջապահության նախարար:
- 2000թ.-ից՝ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի (նստավայրը` Կոպենհագեն, Դանիա) ծրագրի ղեկավար, ապա՝ բաժնի վարիչ:
- 2004թ.-ից՝ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի երկրներին մասնագիտական օգնության ցուցաբերման բաժանմունքի փոխտնօրեն:
- ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ոչ տարափոխիկ հիվանդությունների և կենսաձևի բաժնի ղեկավար:
- 2007թ.-ից՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ծխախոտի դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայի մշտական քարտուղարության ղեկավար (նստավայրը` Ժնև, Շվեյցարիա):
Ձեռբերումներ
- 1982թ.՝ բժշկական գիտությունների թեկնածու:
- 1990թ.՝ բժշկական գիտությունների դոկտոր:
- 1993թ.՝ պրոֆեսոր:
- 1995-1999թթ.՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենսաբժշկական խորհրդի անդամ:
- Միջազգային մի շարք բժշկագիտական ասոցիացիաների անդամ:
Այլ
- Աշխատանքները վերաբերում են ՀՀ-ում առողջապահության զարգացման միջազգային նվաճումներին, նոր տնտեսագիտական չափորոշիչների, բժշկական ապահովագրության մեխանիզմների ներդրման, հանրային առողջապահական և ոչ տարափոխիկ հիվանդությունների կանխարգելման խնդիրներին:
- 1989թ. համաղեկավարն է եղել «ԱՄՆ-Հայաստան» առաջին տրանսատլանտյան բժշկական արբանյակային հեռուստակամրջի, որը 1988թ.-ի աղետալի երկրաշարժից տուժածներին օգնություն ցույց տալու նպատակով կազմակերպել էր ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական հետազոտությունների ադմինիստրացիան (NASA):
- 1995թ. հրավիրվել է ԱՄՆ` գիտական, այնուհետև նաև դասախոսական աշխատանքի:
ԱՐԱ ՍԱԵՆԻ ԲԱԲԼՈՅԱՆ
Ծնվել է 1947թ. մայիսի 5-ին Երևանում:
1971թ. ավարտել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը: Մանկաբույժ: 1971-1998թթ. մանկական վիրաբուժության, երիկամների եւ լյարդի փոխպատվաստման մասնագիտացnւմ եւ վերապատրաստումներ է անցել Ռուսաստանում, Բելգիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: 2003-2005թթ. եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ, 2008-2012թթ.` ԱՀԿ գործադիր կոմիտեի անդամ:
2007-2015թթ.՝ Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ, Եվրոպական մանկական ուրոլոգների միության անդամ, Շվեյցարիայի նեֆրոլոգների միության անդամ, Բելգիայի բժշկության թագավորական ակադեմիայի անդամ:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական վիրաբույժ:
1970-1971թթ. եղել է Երեւանի թիվ 8 պոլիկլինիկայի ուրոլոգիական բաժնի բուժակ, բժիշկ, 1971-1972թթ.` նույն պոլիկլինիկայի մանկական վիրաբույժ եւ ուրոլոգ: 1972-1982թթ.` Երեւանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի վիրաբույժ եւ ուրոլոգ, 1982-1990թթ.` Երեւանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ: 1990թ. հիմնադրել է «Ուրոնեֆրոլոգիայի եւ մանկական վիրաբուժության մասնագիտացված կենտրոն»-ը:
1977-1997թթ. եղել է ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր: 1991-1997թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար: 1997թ. ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչն է եղել: 1994-1995թթ. պրոֆեսոր Արա Սաենի Բաբլոյան եղել է ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն:
1997-2002թթ.` «Արաբկիր» մանկական բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, 1999-2007թթ.` «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, 2003-2007թթ.` «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ: 2007թ.` «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար:
2007-2012թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՀԿ խորհրդի անդամ:
ՀՀԿ խորհրդի անդամ: 2017թ. ապրիլի 2-ին Ազգային ժողովի պատմագավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: 2017 թ. մայիսի 18-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ:
Պարգևատրվել է ԵՊԲՀ 70 եւ 75-ամյակի ոսկե մեդալներով (2000 եւ 2005թթ., ՀՀ ԿԳՆ), հայ-ֆրանսիական հարաբերությունների եւ մասնագիտական համագործակցության զարգացման համար «Ազգային արժանիքի ասպետ» շքանշանով («Officier de I'Ordre National Du Merite») (2005թ., Ֆրանսիայի Հանրապետություն), «Մխիթար Հերացի» (2007թ.), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ., ՊՆ), «Երախտագիտություն» (2013թ., ԼՂՀ) մեդալներով, «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով (2014թ., Մայր Աթոռ Ս. Էջմիածին), «Բժշկագիտության բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար» մրցանակով (2015թ., ՀՀ նախագահ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով (2016թ.): 3 գյուտի, 7 մենագրության, 215 գիտական հոդվածի հեղինակ է: Ամուսնացած է, ունի երկու զավակ եւ չորս թոռ:
ՍԱՄՎԵԼ ԳԱԳԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի պրոֆեսոր
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1954թ., 10 հուլիսի, Լոռու մարզ, Թումանյան համայնք:
Կրթություն
1961-1971թթ. - ք. Երևան, Տոլստոյի անվան թիվ 128 միջն. դպրոց,
1973-1979թթ. – ԵՊԲԻ` բուժական գործի բժշկի դիպլոմ,
1979-1980թթ. – ԵՊԲԻ՝ ինտերնատուրա (ներքին հիվանդություններ),
1984-1987թ.թ. – Սեչենովի անվան Մոսկվայի Առաջին բժշկական ինստիտուտ՝ ասպիրանտուրա (ներքին հիվանդություններ)
1991(երկու շաբաթ)- Մոսկվայի բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտ՝ հետդիպլոմային կրթության դիդակտիկա
1992(չորս շաբաթ) – Թուրին Իտալիա, Միջազգային ամառային դպրոց՝Առողջապահության ապահովագրության պլանավորում և կառավարում
1998թ.(երեք շաբաթ) – Թրոմսոյի համալսարան, Նորվեգիա՝Առողջապահության համակարգի ուսումնասիրություն՝ ըստ երեք մակարդակների
2000թ.(երկու շաբաթ) – Հոլանդիա, TNO՝ Բժշկական օգնության որակի ապահովում
2005թ.(մեկ շաբաթ) – Լոնդոն Իմպերիալ Քոլեջ՝Մեծահասակների ուսուցման և դասավանդման տեխնիկա
2007թ.(մեկ շաբաթ) – Սթոքհոլմ, Շվեդիա՝ Եվրոպայի թոքաբանների միության տարեկան համաժողով
2008թ.(մեկ շաբաթ) – Բիշքեկ Ղրղզստան՝Թոքային առողջության գործնական մոտեցումների փորձագիտության զարգացման առաջին աշխատանքային համաժողով: ԱՀԿ և Ֆինլանդիայի թոքային առողջության ասոցիացիա
2009թ.(մեկ շաբաթ) – Գրանադա Իսպանիա՝ Դեպրեսիան և հոգեկան առողջության այլ խանգարումներ առաջնային օղակում
2012թ.(մեկ շաբաթ) – Վիեննա Ավստրիա՝ Կլինիկական հեպատոլոգիա
2013թ.(մեկ շաբաթ) – Պրահա Չեխիա՝ WONCA 2013 Համաշխարհային կոնֆերանս
Աշխատանքային գործունեություն
1976-1979թ.թ – Բժշկի օգնական, Լ. Հովհաննիսյանի անվան Սրտաբանության ԳՀԻ,Առողջապահության նախարարություն, Երևան
1980-1984 թ.թ. – Թերապևտ, Կենտրոնական շրջանային հիվանդանոց, Հրազդան
1984 թ. – Օրդինատոր, Հանրապետական կլինիկական հիվանդանոց, Երևան
1987-1989 թ.թ. – Կրտսեր գիտաշխատող, Բժիշկների կատարելագործման ինստիտուտ, Երևան
1988թ. – Դեկանի օգնական, Թերապիայի ֆակուլտետ, Բժիշկների կատարելագործման ինստիտուտ, Երևան
1989-1990 թ.թ. – Ավագ գիտաշխատող, Բժիշկների կատարելագործման ինստիտուտ, Երևան
1990-1991 թ.թ. - Ասիստենտ, Ներքին հիվանդությունների ամբիոն, Բժիշկների կատարելագործման ինստիտուտ, Երևան
1991-1992 թ.թ. – Դեկան, Թերապիայի ֆակուլտետ, Բժիշկների կատարելագործման ինստիտուտ, Երևան
1992-1997 թ.թ. Դոցենտ, Ներքին հիվանդությունների ամբիոն, Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան
1992-1993 թ.թ. Փոխտնօրեն, Կլինիկական բժշկության ինստիտուտ, Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան
1993թ. –Ուսումնական գծով տնօրեն, Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան
1993-1994 թ.թ. – Տնօրեն, Կլինիկական բժշկության ինստիտուտ, Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան
1994-1995 թ.թ. – Տնօրենների խորհրդի փոխնախագահ, Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան
1995-1997 թ.թ. Տնօրեն, Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան
1997-1998 թ.թ. Ուսումնական գծով փոխտնօրեն, Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան
1997-2011 թ.թ. – Վարիչ, Ընտանեկան բժշկության ամբիոն, Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան
1998 թ. – Քաղաքականության և զարգացման ծրագրերի վարչության պետ, Առողջապահության նախարարություն, Երևան
1998-1999 թ.թ. – Առողջապահության նախարարի տեղակալ, Երևան
2000-2001 թ.թ. – Ծրագրերի կոորդինատոր, ԱՀԿ հայաստանյան գրասենյակ, Երևան
2000-2007 թ.թ. – Դեկան, Ընտանեկան բժշկության ֆակուլտետ, Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան
2001-2003 թ.թ. – Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի հանձնաժողովի փորձագետ-գլխավոր մասնագետ
ՀՀ Ազգային Ժողով, Երևան
2011 թ. – Տնօրեն, Երևանի թիվ 4 պոլիկլինիկա ՓԲԸ, Երևան
2011-2012 թ.թ. – Վարիչ, Ընտանեկան բժշկության ամբիոն, ԵՊԲՀՙ Երևան
2011-2014 թ.թ. – Տնօրեն, Երևանի քաղաքապետարանի Սրտաբանության ԳՀԻ ՓԲԸ, Երևան
2012-ից – ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի պրոֆեսոր, Երևան
Գիտական գործունեություն
1988թ. - պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,
2007թ. - պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան,
Մոտ 85 գիտական աշխատությունների հեղինակ է, որոնցից 3-ը մենագրություններ են: ԲՈՀ-ի կողմից 2013-2015թ.թ. հաստատված երեք թեկնածուական ատենախոսությունների գիտական ղեկավար է, որոնցից մեկը՝ ներքին հիվանդություններ, իսկ երկուսը՝ առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ:
Պարգևներ
2000թ. - ՀՀ ԱՆ պատվոգիր
2004թ. - ՀՀ ԱՆ պատվոգիր
2014թ. – ՀՀ ԱՆ պատվոգիր:
Մասնագիտական գործունեություն
1993թ. – Սոցիալական ապահովագրության համակարգի ուսումնասիրություն երեք մակարդակներում, Ֆրանսիա
1995թ. – Հայ բժիշկների վեցերորդ համաշխարհային կոնգրես, Բոստոն, ԱՄՆ
1996թ. – ԱՀԿ Լյուբլյանայի խարտիայի առաջին նախագծի քննարկում, Հիլլերոդ, Դանիա
1996թ. – Առողջապահական բարեփոխումները Եվրոպայում, ԱՀԿ խորհրդակցություն, Լյուբլյանա, Սլովենիա
1997թ. Առողջապահության աշխատանքային ուժը XXI դարում,ԱՀԿ կոնֆերանս, Տաշքենդ, Ուզբեկստան
1997թ. – "Հանրային առողջության կրթական համակարգ", Հանրային առողջապահության ազգային դպրոց, Ռեն, Ֆրանսիա
1997թ. – Կլինիկական ախտորոշման, բուժման և տվյալների գրանցման գնահատում, ԱՀԿ համաժողով, Ժնև, Շվեյցարիա
1997թ. – EASTNET ցանցի երկրների երկրորդ հանդիպում, ԱՀԿ համաժողով, Կիև, Ուկրաինա
1997թ. – Ընդհանուր պրակտիկայի պատրաստման ԱՊՀ երկրների միջազգային կոնֆերանս, ԱՀԿ համաժողով, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
1998թ. – ԱՀԿ Ուսումնական գործուղում "Ապահովագրական բժշկություն", Երուսաղեմ, Իսրայել
1998թ. – ԱՀԿ 48-րդ Եվրոպական տարածաշրջանային համաժողով, պատվիրակության ղեկավար, Կոպենհագեն, Դանիա
1998թ. – EASTNET ցանցի երկրների երրորդ հանդիպում, ԱՀԿ համաժողով, պատվիրակության ղեկավար, Մինսկ, Բելառուս
1998թ. – ԱԱՊ-21՝ բոլորի գործ, Համաշխարհային Կոնֆերանս, ԱՀԿ համաժողով, Ալմաթա, Ղազախստան
1998թ. – SOUTHNET ցանցի երկրորդ հանդիպում, ԱՀԿ համաժողով, պատվիրակության ղեկավար, Սալոնիկ, Հունաստան
1999թ. –ԸՊ/ԸԲ կրթություն և պատրաստում Սանկտ Պետերբուրգյան նախաձեռնություն, ԱՀԿ երրորդ համաժողով, Բիշքեկ, Ղրղզստան
2000թ. - ԸՊ/ԸԲ կրթություն և պատրաստում Սանկտ Պետերբուրգյան նախաձեռնություն, ԱՀԿ չորրորդ համաժողով, Մինսկ, Բելառուս
2000թ. – SOUTHNET ցանցի երկրների չորրորդ հանդիպում, ԱՀԿ համաժողով, Երևան, Հայաստան
2003թ. – Ընդհանուր պրակտիկայի/ընտանեկան բժիշկների Եվրոպական ասոցիացիայի 9-րդ համաժողով, Լյուբլյանա, Սլովենիա
2005թ. – Ընտանիքի պլանավորման հասանելիության բարելավում, ԱՀԿ համաժողով, Բուխարեստ, Ռումինիա
Անդամակցություն
1995-1998թ.թ. – ԱՀԿ ծրագրերի ազգային կոորդինատոր Հայաստանում
1995-1996թ.թ. – ICTEC ծրագրի կոորդինատոր Հայաստանում
1995-1998թ.թ. – ԲՈՀ-ի համաճարակաբանության, հիգիենայի և առողջապահության կառավարման մասնագիտացված խորհրդի անդամ
1996-1999թ.թ. – Հայաստանի ամերիկյան համալսարանի հասարակական առողջության ֆակուլտետի խորհրդի անդամ
1996-1997թ.թ. – Հայաստանի թերապևտների միության խորհրդի անդամ
1996-1999թ.թ. – Առողջապահության բնագավառում հանրապետական լիցենզավորման խորհրդի անդամ
1996-1998թ.թ. – Կառավարման և հասարակական առողջապահության լիցենզավորման խորհրդի անդամ
1996-1999թ.թ. – Առողջապահության ֆինանսավորման և ԱԱՊ ծրագրի նախապատրաստման և ներդրման խմբի անդամ
1998-1999թ.թ. – Ծերերի և հաշմանդամների սոցիալական հարցերի ՀՀ Կառավարական հանձնաժողովի անդամ
1998-1999թ.թ. – ՀՀ նախագահի խորհրդականին կից տեղական ինքնակառավարման բարեփոխումներ մշակող հանձնաժողովի անդամ
1998-1999թ.թ. – Ընտանեկան բժիշկների լիցենզավորման հանձնաժողովի նախագահ
1999-2001թ.թ. – ՀՀ Ազգային Ժողովի բնապահպանության, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի փորձագետ
2000-2001թ.թ. – Ընտանեկան բժիշկների լիցենզավորման հանձնաժողովի անդամ
2000-2016թ.թ. – ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր ընտանեկան բժիշկ
2000-ից – Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ
2007-ից – Ընտանեկան բժիշկների համաշխարհային կազմակերպության (WONCA) վարչության անդամ
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 երեխա, 3 թոռ:
ԴԵՐԵՆԻԿ ՀՐԱՆՏԻ ԴՈՒՄԱՆՅԱՆ
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Դ. Դումանյանը ծնվել է Երևանում, նա արմատներով Շամշադինի Արծվաբերդ գյուղից է։ 1960-1970 թվականներին սովորել է Երևանի թիվ 94 միջնակարգ դպրոցում: 1970-1971 թվականներին աշխատել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում՝ որպես ցրիչ: 1971-1972 թվականներին աշխատել է Երևանի թիվ 2 տրիկոտաժի ֆաբրիկայում՝ որպես բանվոր:
1972 թվականին ընդունվել է բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ, որն ավարտել է 1978-1979 ուսումնական տարում: 1982-1987 թվականներին սովորել է Մոսկվայի Հերցենի անվան օնկոլոգիական գիտահետազոտական ինստիտուտում, եղել է ասպիրանտուրայի հայցորդ և ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1979-1984 թվականներին աշխատել է որպես Հոկտեմբերյանի շրջանի Երվանդաշատ գյուղի տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ: 1984-1985 թվականներին եղել է Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ, 1985-1986 թվականներին՝ Երքաղգործկոմի առողջապահության բաժնի բժիշկ-տեսուչ, 1986-1992 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի, առողջապահության և սոցիալական ապահովության բաժնի ավագ ռեֆերենտ, գլխավոր մասնագետ, ապա՝ բաժնի վարիչի պաշտոնակատար:
1992-1997 թվականներին աշխատել է ՀՀ առողջապահության նախարարությունում՝ որպես նախարարի առաջին տեղակալ: 1997-2011 թվականներին եղել է ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն, գիտական խորհրդի նախագահ, առողջապահության քաղաքականության և օրենսդրության ամբիոնի վարիչ: 2009 թվականին ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ և ՀՀԿ խմբակցության ղեկավար։
2009-2012 թվականներին ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի անդամ էր, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ։ Եղել է «Տավուշ հայրենակցական միություն» ՀԿ-ի նախագահ և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի համանախագահ։ 2011 թվականի մարտին ընտրվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնակատար,իսկ 2011 թվականի ապրիլին՝ ռեկտոր։
Նրա ղեկավարությամբ համալսարանում իրականացվեցին կրթական կառուցվածքային և ֆինանսատնտեսական բարեփոխումներ, որոնց արդյունքում կատարվեցին մի շարք վերակազմավորումներ: Մինչ այդ գործող ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական և ռազմաբժշկական ֆակուլտետներին ավելացան հանրային առողջության, հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետները: Ռուսերեն և անգլերեն լեզուներով օտարեկրացիների ուսուցման բաժինների վերակազմավորումը հանգեցրեց օտարերկրացիների ուսուցման դեկանատի կազմավորմանը: Տարանջատվեցին բակալավրիատի և մագիստրատուրայի, ինչպես նաև նախադիպլոմային և հետբուհական կլինիկական ամբիոնները: Համալսարանում ստեղծվեց կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոն՝ իր ենթաբաժիններով: Մշակվեց կենտրոնի ռազմավարությունը, ձևավորվեցին կենտրոնական և ֆակուլտետային հանձնաժողովներ:
Նրա նախաձեռնությամբ՝ համաձայն 2011 թվականի օգոստոսի 18-ի ՀՀ կառավարության որոշման՝ ՀՀ առողջապահության նախարարության ակադեմիկոս Ս.Ք. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կրթական բաղադրիչը միավորվեց ԵՊԲՀ-ին: Այդ առիթով համալսարանում ստեղծվեցին հետբուհական և շարունակական կրթություն իրականացնող 30 ամբիոններ, որոնք տեղակայված էին Երևանի բոլոր առաջատար կլինիկաներում:
2012 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով Դ. Դումանյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։ Դ. Դումանյանը ավելի քան 70 գիտական հոդվածների և 1 մենագրության հեղինակ է։ 2006 թվականին պարգևատրվել է ՌԴ Բժշկատեխնիկական ակադեմիայի «Չիժևսկու» անվան ոսկե մեդալով, 2009 թվականին` «Ծովակալ Իսակովի» անվան մեդալով, 1998 թվականին` ՀՀ վարչապետի շնորհակալագրով «1988 թվականի երկրաշարժի օրերին ցուցաբերած աշխատանքների համար»: 2002 թվականին արժանացել է ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրի, 2003 թվականին՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրի, 2004 թվականին՝ ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալի, 2005 թվականին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի պատվոգրի: 2006 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, 2010 թվականին` ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ «Երախտագիտություն» մեդալով, 2011 թվականին` ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով։ Ունի լեյտենանտի կոչում։
ՄԿՐՏԻՉ ՆՈՐԱՅՐԻ ԱՎԱԳՅԱՆ
Ծնվել է 1951թ. ապրիլի 29 ք.Երևանում բժիշկների ընտանիքում:
1958-1968 թթ. Սովորել և ավարտել է Երևանի Չկալովի անվ. N30 միջնակարգ դպրոցը:
1968թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ և 1974թ. ավարտել է ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետը:
1974-1976թթ. սովորել է Մոսկվայի ԽՍՀՄ ԱՆ Համամիութենական կլինիկական և փորձառարական վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի գծով կլինիկական օրդինատուրայում:
1976թ. կլինինական օրդինատուրան ավարտելուց հետո ընդունվել է նույն ինստիտուտի անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի գծով ասպիրանտուրան:
1980թ. պաշտպանել է թեկնածուական թեզը «Ասեղնաբուժությունը՝ որպես անզգայացման մեթոդ վիրաբուժական պրակտիկայում» թեմայով:
Նույն 1980թ. ընդունվել է աշխատանքի ԽՍՀՄ ԱՆ համամիութենական վիրաբուժության Գիտական կենտրոնի Երևանի մասնաճյուղի անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի և արյան արհեստական շրջանառության լաբորատորիա և աշխատել է մինչև 1990թ.՝ նախ բժշկի պաշտոնում, հետո կրտսեր գիտաշխատող, ապա ավագ գիտաշխատողի պաշտոններում, կազմակերպել և ղեկավարել է ցավային ախտանիշների թերապիայի լաբորատորիան:
1980թ. ԽՍՀՄ ԱՆ Մոսկվայի բժիշկների կենտրոնական կատարելագործման ինստիտուտում մասնագիտացվել է «Նյարդաբանություն» մասնագիտությամբ:
1985թ. ԽՍՀՄ ԱՆ Մոսկվայի բժիշկների կենտրոնական կատարելագործման ինստիտուտում մասնագիտացել է «Մանուալ թերապիա» մասնագիտությամբ:
2000թ. Ռուսաստանի Դաշնության Բնական գիտությունների ակադեմիայի կողմից շնորհվել է պրոֆեսորի պատվավոր կոչում:
1993-1993թթ. աշխատել է բժշկական և սոցիալական զարգացման հայաստանյան մասնաճյուղի հայկական բարեգործական ֆոնդ «Նոյի տապան» որպես գործադիր տնօրեն:
1993-1999թթ. Ռուսաստանի Դաշնության ք. Մոսկվա Բժշկական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի գիտական վիրաբուժության «Ինտեգրատիվ բժշկություն» բուժական-ախտորոշիչ կենտրոնի մանուալ թերապիայի և ասեղնաբուժության գծով առաջատար գիտաշխատող:
Աշխատանքային գործունեության ընթացքում սկսել է զբաղվել ավանդական և այլընտրանքային բժշկությամբ Հայաստանում: Այդ նպատակով հրավիրվել է աշխատելու Հայաստանում:
1999թ. նշանակվել է ՀՀ ԱՆ «ակադ. Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում ուսումնական գծով փոխտնօրենի պաշտոնում:
2000թ. Առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպել և հիմնել է Ավանդական և այլընտրանքային բժշկության ամբիոն, իսկ 2001թ. Ավանդական և այլընտրանքային բժշկության գիտաուսումնագործնական կենտրոնը:
Կազմակերպել է Հայաստանում նաև Ավանդական և այլընտրանքային բժշկության մասնագետների ասոցիացիան:
2007թ. ընտրվել է Ռուսաստանի Դաշնության բժշկատեխնիկական ակադեմիայի իսկական անդամ
2010թ.շնորհվել է դոցենտի գիտական կոչում: Նրա ղեկավարությամբ վերապատրաստվել են հարյուրավոր բժիշկներ «Ռեֆլեքսաթերապիա» և «Մանուալ թերապիա» մասնագիտությամբ:
50 գիտական աշխատանքների,այդ թվում,2 մեթոդական հանձնարարական, 2՝մեթոդական ձեռնարկ, 2 գյուտի և 2 ռացիոնալիզատորական առաջարկի հեղինակ է:
2011թ. մարտի 9-ից նշանակվել է «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետև տնօրեն մինչ 2012թ.:
ՊԱՐՈՒՆԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԶԵԼՎԵՅԱՆ
2012-2014 թթ․ ղեկավարել է ՀՀ առողջապահության նախարարության Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ ՓԲԸ-ն։
Ծնվել է 1966թ․ սեպտեմբերի 26-ին Երևանում։
Կրթությունը և աշխատանքային գործենությունը
1983թ․ գերազանցությամբ ավարտել է Երևանի Ե․ Չարենցի անվ․ 67 դպրոցը։
1985-1987թթ․ ծառայել է Խորհրդային բանակում։
1993թ․ գերազանցությամբ ավարտել է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ, եղել է Մելիք Ադամյանի անվ․ կրթաթոշակառու։
1993-1997թթ․ հետդիպլոմային կրթություն է ստացել Մոսկվայի Սրտաբանական Գիտական կենտրոնի Ա․Լ․Մյասնիկովի անվան կլինիկական Սրտաբանության Ինստիտուտում։
1997-1999թթ․ Մոսկվայի Սրտաբանական Գիտական կենտրոնի Ա․Լ․ Մյասնիկովի անվան կլինիկական Սրտաբանության ինստիտուտում պատրաստել է և պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Քնի շնչառական խանգարումներով և զարկերակային գերճնշման ժամանակ՝ զարկերակային ճնշման գիշերային պրոֆիլի առանձնահատկությունը» թեմայով։
1997-2007թթ․ անցել է մի շարք վերապատրաստումներ, որոնց թվում կարելի է առանձնացնել․
- Սրտի համաշխարհային կազմակերպության ուսումնական սեմինար՝ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման թեմայով (Պիրսոն Քոլեջ, Վիկտորիա, Կանադա, 2013 թ․)։
- Ամերիկյան սրտի ասոցիացիայի ամառային դպրոց (Վիլիամսբուրգի Համալսարան, ԱՄՆ, 2002 թ․)։
- Զարկերակային ճնշման ուսումնասիրման եվրոպական ասոցիացիայի ամառային դպրոց (Յստադ, Շվեդիա, 2003 թ․)։
- Կանխարգելիչ սրտաբանության ուսումնական սեմինար (Սոֆիա Անտիպոլիս, Ֆրանսիա, 2007 թ․)։
1999-2004 թթ․Մոսկվայի Սրտաբանական Գիտական կենտրոնի Ա․Լ․ Մյասնիկովի անվան կլինիկական սրտաբանության ինստիտուտում գիտաշխատող։
2006 թ․ մինչև այժմ՝ Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն գիտության գծով։
2005 թ․ մինչև այժմ՝ Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն։
2005 թ․ մինչև այժմ՝ Երևանի գլխավոր սրտաբան։
Հեղինակ է ավելի քան 250 գիտական աշխատությունների, 3 մենագրությունների, 7 մեթոդական ուղեցույցների։
Ավելի քան 70 զեկույց են ներկայացվել միջազգային գիտաժողովներին։
Ավելի քան 20 միջազգային գիտաժողովի և վեհաժողովի կազմ․ կոմիտեների անդամ է։
Մի շարք գիտական ամսագրերի, այդ թվում նաև միջազգային, խմբագրական խորհուրդների անդամ է։
SIGNIFY միջազգային բազմակենտրոն հետազոտության ազգային կոորդինատորն է և մի շարք այլ գիտական և համաճարակաբանական հետազոտությունների՝ գլխավոր հետազոտողը։
Անդամակցությունը մասնագիտական կազմակերպություններում՝
Հայկական բժշկական ասոցիացիա (հիմնադիր նախագահ)
Հայաստանի սրտաբանների միություն (գլխավոր քարտուղար)
Եվրոպայի սրտաբանների միություն (պատվավոր անդամ)
Կանխարգելիչ և վերականգնողական սրտաբանության եվրոպական ասոցիացիա (ազգային համակարգող)
Հիպերտենզիայի միջազգային միություն
Հիպերտենզիայի եվրոպական միություն
Հիպերտենզիայի ամերիյան միություն
Ամերիկյան սրտի ասոցիացիա (Արյան բարձր Ճնշման հետազոտության խորհրդի անդամ)
Քնի հետազոտության եվրոպական միություն
Քնի բժշկության ամերիկյան ակադեմիա
Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիա
Համաշխարհային բժշկական ասոցիաների առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական ֆորում (գործադիր խորհրդի անդամ)։
Այլ տվյալներ․
Պարգևատրվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրերով։
1996 թ․ Քնի բժշկության ամերիկյան ակադեմիայի կողմից ճանաչվել է տարվա լավագույն 10 գիտական աշխատանքների հեղինակ։
1997 թ․ Զարկերակային ճնշման ուսումնասիրման եվրոպական ասոցիացիայի «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակը։
2000 թ․Մոսկվայում ստացել է «Տարվա լավագույն երիտասարդ սրտաբան» մրցանակը։