ՀՀ ԱՆ ԱԱԻ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
Դեռևս 1993թ-ից Առողջապահության ազգային ինստիտուտի հիգիենայի և մանրէաբանության ամբիոնների բազայի վրա ստեղծված սանիտարահիգիենիկ փորձարկման լաբորատորիան (Հավատարմագրման գրանցահամարը՝ №015/T-081, նշանակման համարը՝ NՆ-08(H-08)2019) անցած 25 տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարել տեղական և հանրապետություն ներկրվող սննդամթերքի և այլ արտադրատեսակների որակի և անվտանգության գնահատման գործում:
2018թ-ից փորձարկման լաբորատորիան իրականացնում է նաև արտադրանքի պետական գրանցման աշխատանքներ և տրամադրում վկայականներ:
Լաբորատորիան (ՀԳՄ) այսօր ունի գործունեության լայն ոլորտ՝ կատարում է սննդամթերքի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, խմելու և հանքային ջրերի, մանկական սննդի, հավելումների, օծանելիքա-գեղարարական արտադրանքի, ապակյա, մետաղական, փայտյա,
խեցեգործական իրերի, խաղալիքների, երեխաների համար նախատեսված և
սանիատարահիգիենիկ նշանակության արտադրանքի, համակցված կերերի, պարարտանյութերի և այլնի փորձարկում: Համապատասխանության գնահատման աշխատանքները՝ փորձարկումները կատարվում են հանրապետություն ներմուծվող, արտահանվող և տեղական շուկայում շրջանառվող տարբեր արտադրատեսակների համար:
Լաբորատորիայում կատարվում են նաև սննդամթերքի սննդային և էներգետիկ արժեքների
և մարդու սննդի օրաբաժնի նորմերի հաշվարկ (փորձարկման
արդյունքների հիման վրա):
ՀԳՄ-ի գործունեությունը նպատակաուղղված է բարելավելու և պահպանելու
ազգաբնակչության առողջությունը պարենային և ոչ պարենային արտադրանքի որակի և անվտանգության
ապահովման միջոցով, ինչպես նաև նպաստել տեղական տնտեսվարողներին բարձրացնել սեփական
արտադրանքի որակը և վերացնել առևտրային խոչընդոտները արտադրանք ներմուծողների և արտահանողների համար:
Լաբորատորիան կատարում է ապրանքների զգայորոշման, ֆիզիկաքիմիական, կենսաքիմիական, անվտանգության ցուցանիշների և մանրէաբանական հետազոտություններ: Լաբորատորիայում աշխատում են տարբեր մասնագետներ՝ բժիշկ-հիգիենիստ, քիմիկոսներ և մանրէաբաններ, որոնց թվում կան գիտության դոկտոր և թեկնածուներ: Լաբորատորիան կատարում է պայմանագրային աշխատանքներ հարյուրից ավելի կազմակերպությունների հետ: Շնորհիվ իր գիտական և մանկավարժական ներուժի լաբորատորիայի գործառույթներից են նաև՝
• փորձարկումների իրականացում սանիտարական քիմիայի բնագավառում
• խորհրդատվական և ուսումնական աշխատանքներ
• բժիշկ-հիգիենիստների, սանիտարահիգիենիկ լաբորատորիաների աշխատակիցների մասնագիտացում, վերապատրաստում և տարբեր ոլորտի գերատեսչական լաբորատորիաների աշխատակիցների ուսուցում անհատական ծրագրերով:
Հեռախոս՝ +374 10 23 71 74
Էլ. հասցե՝ 0237174@mail.ru
Լաբորատորիայի ղեկավար՝
Շիմալյան Սարգիս Արմենի