ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱՆ «Ակադ. Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» պաշտոնական պարբերականը` «Գիտաբժշկական հանդեսը» լույս է տեսնում 2004 թվականից:
Այն ներառված է ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում:
Հանդեսի հիմնական նպատակը բժշկագիտական և առողջապահական ասպարեզի բնագիր հետազոտությունների, գրականության տեսությունների, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդների հրապարակումն է:
Հանդեսը հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով տպագրում է կլինիկական կամ փորձարարական հետազոտությունների վրա հիմնված բնագիր հոդվածներ, գրականության տեսություն, կլինիկական դեպքերի մասին նյութեր:
Հրապարակման համար հոդվածները կարող եք ուղարկել journal@nih.am էլ. հասցեով: