ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կողմից իրականացված ծրագրային աշխատանքի ներկայացում

Սույն թվականի մարտի 28-ին Առողջապահության ազգային ինստիտուտի Փոքր սրահում տեղի ունեցավ
«Մոր և մանկան առողջապահական ծառայությունների վրա կատարվող պետական և մասնավոր ծախսերի
վերլուծություն» հետազոտության նախնական արդյունքների ներկայացումը:
Հետազոտության արդյունքում ուսումնասիրվել են վերջին տարիներին
վերարտադրողական առողջության և մոր և մանկան առողջության ոլորտում կատարված պետական և
մասնավոր ծախսերը և դրանց բաշխումը, ինչպես նաև կատարվել է ծախս-օգուտ (cost-benefit)
վերլուծություն:
Վերլուծության կիրառական նշանակությունն է օժանդակել ոլորտում
քաղաքականությունների, ռազմավարությունների և նպատակային ծրագրերի
իրականացման համար անհրաժեշտ ծախսերի պլանավորմանը:
Հանդիպման ընթացքում նաև ներկայացվեց Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից մշակված
առողջապահական տվյալների PX էլեկտրոնային բազան: 
PX տվյալների բազան էլեկտրոնային հարթակ է, որը հնարավորություն է տալիս առկա առողջապահական
տվյալները ներկայացնել ամփոփ տեսքով՝ օգտագործողների համար հասանելի և արդյունավետ ձևով:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱՆ, ինչպես նաև այլ շահագրգիռ կազմակերպության ներկայացուցիչներ:
Աշխատանքներն իրականացվել են ԱՄՆ ՄԶԳ –ի շրջանակներում: