Փոխըմբռնման հուշագիր
ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի և «ՀԵՆԱՐ» բարեգործական հիմնադրամի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր: Հետբուհական և շարունակական մասնագիտական զարգացման կրթական ծրագրերում նոր մշակույթի ձևավորմանն ուղղված փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն ու «ՀԵՆԱՐ» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը:
Հուշագիրը ստորագրելուց հետո կողմերն ընդգծեցին հաստատությունների միջև համագործակցության կարևորությունն ու կրթական ծրագրերի փոխանակման անհրաժեշտությունը, որը թույլ կտա մոտ ապագայում իրականացնել մի շարք մեծածավալ ու արդյունավետ ծրագրեր և բացահայտել համագործակցության նոր ուղիներ:
«ՀԵՆԱՐ» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2021թ-ին, Հայաստանում առողջապահական բարեփոխումներին նպաստելու, ոլորտի ներկայացուցիչներին միավորելու նպատակով՝ խթանելով ոլորտի կատարելագործմանն ուղղված նախաձեռնությունները։
Հանդիպման ավարտին կողամերը պայմանավորվեցին հաջորդ հանդիպմանը քննարկել արդեն իրականացվող ծրագրերի շոշափելի արդյունքները: