ՀՀ ԱՆ ԱԱԻ -ի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնը ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է
2022 թ.-ի հուլիսի 4-ից մեկնարկում է ավագ և միջին բուժաշխատողների Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագրման գործընթացը:
Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանալու նպատակով բուժաշխատողը լրացված հայտը (ներբեռնման հղումը՝ http://nih.am/.../subdiv.../certificate_national_center_news ➡️ Դիմումներ և հայտաձևեր բաժին) կից փաստաթղթերով կարող է ներկայացնել Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոն (ՄԳՀԱԿ)՝ առձեռն կամ առցանց (havastagir@nih.am) էլեկտրոնային հասցեով:
Ներկայացվող փաստաթղթերի ցանկ
• Լրացված հայտ (համաձայն Առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 13-ի թիվ 28-Ն հրամանի հավելված 1-Ձև 2-ի)
• Ավագ բուժաշխատողների դեպքում` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության փաստը հավաստող ավարտական փաստաթղթերի պատճենները, իսկ օտարերկրյա ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի և մասնագիտական կրթության որակավորման ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված եզրակացությունը, եթե կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր առկա չէ:
• Միջին բուժաշխատողների դեպքում` նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող ավարտական փաստաթղթերի պատճենները, իսկ օտարերկրյա ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի և մասնագիտական կրթության որակավորման ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված եզրակացությունը, եթե կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր առկա չէ:
• Քաղվածք աշխատանքային գրքույկից` տրված գործատուի կողմից (առկայության դեպքում) կամ համապատասխան մասնագիտական գործունեության իրականացումը հավաստող իրավասու անձի կողմից տրված տեղեկանք:
• Պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (առկայության դեպքում):
«ՇՄԶ հավաստագիր ստանալու համարե պետական տուրքի հաշվեհամար՝ 900005002507
Սահմանված պետական տուրքի դրույքաչափն է՝
Ավագ բուժաշխատողների համար՝ 3000 դրամ
Միջին բուժաշխատողների համար՝ 1000 դրամ /«Պետական տուրքի մասինե օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ բաժնի 2.8-րդ կետ/
ՇՄԶ կրեդիտների ստացման փաստը հաստատող փաստաթղթերի պատճեններ
• ՀՀ-ում կրեդիտավորված միջոցառումների վկայականներ (առկայության դեպքում),
• ԵՊԲՀ/ԱԱԻ վերապատրաստման դասընթացների վկայականներ (առկայության դեպքում),
• Արտերկրի կրեդիտավորված միջոցառումների վկայականներ՝ համապատասխան լեզվով «ՇՄԶ կրեդիտե նշումով (առկայության դեպքում),
• Արտերկրի համալսարանական կլինիկաներում/գիտահետազոտական կենտրոններում չկրեդիտավորված դասընթացների մասնակցության համար կրեդիտների շնորհման մասին ՀՀ առողջապահության նախարարի հրաման/ներ/ (առկայության դեպքում),
• Գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման համար կրեդիտների շնորհման մասին ՀՀ առողջապահության նախարարի հրաման/ներ/ (առկայության դեպքում):
Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի մուտքագրման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների սքանավորված տարբերակները: