Բուժաշխատողների հավաստագրման գործընթացի իրազեկում. Արմավիր
Շարունակվում են ՀՀ Առողջապահության նախարարության շրջայցերը մարզերով՝ բուժաշխատողների հավաստագրման գործընթացի ներդրման պատշաճ իրազեկման նպատակով: Հերթական հանդիպումն Արմավիրի մարզպետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատությունների ներկայացուցիչների համար էր:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱՆ առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ ԱՆ ԱԱԻ - ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի (ՄԳՀԱԿ) ղեկավար Լիլիթ Հարությունյանը և Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչներ:
Բուժաշխատողների հավաստագրման գործընթացը մանրամասն ներկայացնելուց հետո ԱԱԻ մասնագետները պատասխանեցին ներկաների հարցերին: Հերթական անգամ նշվեց, որ հուլիսի 4-ից մեկնարկում է ավագ և միջին բուժաշխատողների Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագրման գործընթացը, որի առաջին շրջափուլն ավարտվում է 2023 թ.-ի հունվարի 1-ին: Ասել է, թե մասնագիտական գործունեությունը շարունակելու համար բոլոր բուժաշխատողները պետք է մինչ այդ ժամկետը հասցնեն կուտակել օրենքով սահմանված կրեդիտները: