«Կազմակերպչական վարքագիծ և առաջնորդություն» կրեդիտավորված դասընթաց

Սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 14-ից, ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս․Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի և «ՏաՀույս» գիտակրթական կենտրոնի նախաձեռնությամբ կմեկնարկի «Կազմակերպչական վարքագիծ և առաջնորդություն» թեմայով կրեդիտավորված հնգօրյա դասընթաց։
Նպատակ
Ծանոթացնել կազմակերպչական վարքագծի և առաջնորդության հիմնական հասկացությունների հետ՝ տեսական գիտելիքները համատեղելով գործնական հմտությունների հետ:
Մասնակիցները կծանոթանան կազմակերպությունների և կառավարման ամենօրյա գործունեության հիմքում ընկած հիմնական գաղափարներին ու սկզբունքներին՝ ճգնաժամային իրավիճակներում կառավարման հմտությունների շեշտադրումներով (օրինակ՝ համաճարակային, տնտեսական և այլն): 
Դասընթացի ընթացքում մասնակիցները կվերապատրաստվեն հետևյալ թեմաներով՝ 
✔️ Կազմակերպչական վարքագծի հիմնական հասկացությունները և դերն այսօրվա կազմակերպչական համակարգերում
✔️Կազմակերպությունների կառուցվածք
✔️Կազմակերպությունների մշակույթ
✔️Կազմակերպությունների հաղորդակցություն
✔️Անհատական վարքագիծ
✔️Մոտիվացիա
✔️Որոշումների կայացում
✔️ժամանակի կառավարում
✔️Առաջնորդության հիմունքներ և բնույթ
✔️Փոփոխությունների կառավարման տեսություն և պրակտիկա 
????Դասավանդման և ուսուցման մեթոդներ
???? Տեսական նյութերի ներկայացում՝ սլայդներ և տեսանյութեր
???? Դեպքերի ուսումնասիրություն 
???? Վարքագծային մոդելների քննարկում-վարժություններ
???? Խմբային աշխատանք և ներկայացում-քննարկում` ինտերակտիվ խաղերի ու մոդելավորման միջոցով 
???? Անհատական աշխատանք և ներկայացում
Մանրամասներ
???? Ժամանակացույց՝ հուլիսի 14, 15, 16, 21, 22, ժամը՝ 13:00-18:00
???? Մասնակիցների քանակը՝ մինչև 25
???? Դասավանդման լեզուն՝ հայերեն
???? Վայրը՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ
???? Արժեքը՝ 50.000 ՀՀ դրամ
Թիրախային լսարան
???? Առողջապահական հաստատությունների ղեկավարներ և տնօրեններ
???? Ավագ բուժաշխատողներ
???? Առողջապահական ոլորտի աշխատակիցներ
???? Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
✅ Անձնագիր (պատճենը)
✅ Դիպլոմ (պատճենը)
Դիմումներն ընդունվում են հուլիսի 6-14-ը
❓ Հարցերի դեպքում զանգահարել
???? +374 77 19-99-82 
???? +374 11 30-00-88