ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց բուժքույրերի համար

2022թ.-ի հուլիսի 25-29-ը ՀՀ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի կողմից իրականացվելու է «Իմունիզացիայի ազգային ծրագրի բաղադրիչները, պատվաստումների պլանավորումը և իրականացումը՝ գործնական հմտությունների ուսուցմամբ» թեմայով վերապատրաստման մեկշաբաթյա (5 աշխատանքային օր) ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց՝ առկա ձևաչափով։

Դասընթացի ծրագիրը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով:
Ծրագրի հղումը՝ bit.ly/3yLTDIn

Մասնակիցներին կտրամադրվեն 15 տեսական և 6 գործնական կրեդիտներ, կտրվեն վկայականներ։

Դասընթացավարներ
Մարգարիտա Բալասանյան՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ
Լիլիթ Մարության՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ
Պիրիջիտա Սիմոնյան՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ

Դասընթացը նախատեսված է
ԱԱՊ օղակի իմունականխարգելման կաբինետի և պատրոնաժ բուժքույրերի համար, ինչպես նաև երեխայի հսկողության և իմունականխարգելման գործընթացում ներգրավված այլ բուժքույրերի համար։

Մասնակցության հայտ ներկայացնելու համար դիմել
055-88-44-37 - ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Մանկաբուժության ամբիոնի ավագ լաբորանտ Մանե Մարանդյանին:
Մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է ԱԱԻ ներկայացնել կամ nihpediatrics@gmail.com էլ. հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը․
1. Անձնագրի և սոց. քարտի կամ անհատականացման / ID քարտի սքանները
2. ԲՈՒՀ-ի ավարտական և մասնագիտական որակավորման դիպլոմների (ինտերնատուրա, օրդինատուրա), ինչպես նաև վերապատրաստումների վկայականների պատճենները (եթե այդպիսիք կան)։

ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոն