Բուժաշխատողների հավաստագրման գործընթացի իրազեկում.Կոտայքի մարզ
Հավաստագրման գործընթացին պատրաստվելու հարցում բուժաշխատողներին աջակցելու նպատակով, ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Կոտայքի մարզի բուժհաստատությունների ներկայացուցիչների հետ կազմակերպվել էր հանդիպում ՀՀ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի, ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի և ԱԱԻ-ի այլ մասնագետների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հավաստագրման գործընթացին վերաբերվող հարցեր: Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետները հանգամանալից ներկայացրեցին հավաստագրման և կրեդիտներ կուտակելու գործընթացն ու պատասխանեցին բուժհաստատությունների ներկայացուցիչների հարցերին:
Կարևորվեց այն փաստը, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթացի առաջին շրջափուլի համար սահմանված վերջնաժամկետը 2023թ-ի հունվարի 1-ն է, այսինքն, մինչև տարեվերջ հարկավոր է անցնել հավաստագրման գործընթացը՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար: