Նոյեմբերի 14-ին Արմենիա Մարիոթ Հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և հսկողության հարցերով կլոր սեղան քննարկում

«Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և հսկողության ոլորտում ներդրումները հիմնավորող փաստարկներ. առաքելություն Հայաստան» շրջանակում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության օժանդակությամբ, իրականացնում են համատեղ գլոբալ ծրագիր: Այն նպատակ ունի խթանելու ՈՎՀ դեմ պայքարին ուղղված միջգերատեսչական միջոցառումների իրականացումը` մշակելու ՈՎՀ կանխարգելման, բուժման և հսկողության ոլորտում անելիքները, գնահատելու ծախսարդյունավետությունը:


Նոյեմբերի 14-ին Արմենիա Մարիոթ Հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և հսկողության հարցերով կլոր սեղան քննարկում: ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող և ՄԱԿ զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ՝ Շոմբի Շարփը, ովքեր իրենց ելույթներում կարևորեցին ՈՎՀ տնտեսական բեռի և այդ հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների նվազեցմանն ուղղված միջգերատեսչական համագործակցության խթանումը և իրականացնող միջոցառումների ընդլայնումը: ՈՎՀ կանխարգելումը և հսկողությունը Հայաստանում զեկույցով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի Առողջապահության տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար՝ Դիանա Անդրեասյանը, ով մանրամասն ներկայացրեց Հայաստանում

ՈՎՀ հիվանդացության և մահացության ցուցանիշներ, ինչպես նաև SPEPS հետազոտության տվյալները: Հաջորդիվ Կենտրոնական գրասենյակի Արտաքին հարաբերությունների վարչության աշխատակից՝ Ալեքսեյ Կուլիկովը ներկայացրեց ՈՎՀ համաշխարհային բեռը և դրա տնտեսական գնահատման վերլուծության գործիքը: Տեղական մասնագետների և երկրի ՄԱԿ-ի թիմի հետ համագործակցության շրջանակներում՝ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ միջազգային փորձագետների և ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին ծրագրի միջգերատեսչական այնամասշտաբ միջոցառումների իրականացման անհրաժեշտությանը վերաբերող մի շարք կարևոր հարցեր, որոնք իրենց հերթին կհանգեցնեն ՈՎՀ տնտեսական բեռի նվազեցմանը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ տեղական և միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում կուսումնասիրվեն ՈՎՀ վերաբերյալ տարբեր միջգերատեսչական աղբյուրների տվյալները և հիմնախնդիրները: Հյուրերը կարևորել են ՈՎՀ-ի վարման առավելարդյունավետ ներդրումները, ինչը ներառում է այդ հիվանդությունների սքրինինգը և բուժումը, ինչպես նաև պալիատիվ օգնության մատչելիության ապահովումը՝ շեշտելով, որ համագործակցված աշխատանքը կբերի ՈՎՀ-ից ռիսկերի կրճատմանը և կնպաստի այդ հիվանդությունների կանխարգելմանն ու դրանց դեմպայքարի միջոցառումների իրականացմանը: