ՇՄԶ կրեդիտավորված առցանց դասընթաց միջին բուժաշխատողների համար
Սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 25-ից մեկնարկում է «Բուժօգնության որակի ապահովման հիմունքները» թեմայով մեկշաբաթյա առցանց դասընթացը:
Դասընթացը նախատեսված է․
• բուժքույրերի
• բուժակների
• մանկաբարձների
• դեղագործների
• ատամնատեխնիկների
• լաբորանտների համար
Տևողությունը՝ հուլիսի 25-29-ը
Սկիզբը՝ ժամը17:00
Դասընթացի մասնակիցներին կտրվեն համապատասխան վկայականներ։
Մասնակցության համար անհրաժեշտ է ՀՀ ԱՆ ԱԱԻ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը
• անձնագրի և սոց․ քարտի կամ անհատականացման/ID քարտի սքանները
• ԲՈՒՀ-ի ավարտական և մասնագիտական որակավորման դիպլոմների (ինտերնատուրա, օրդինատուրա), ինչպես նաև վերապատրաստումների վկայականների պատճենները (եթե այդպիսիք կան)։
Գրանցվելու և մանրամասների համար դիմել
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ
+374 10 235 310 (ուսումնական բաժին)