Կաթվածի բուժումը Հայաստանում. վերջին զարգացումները
ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի դասախոսներ Նունե Եղիազարյանը, Լինա Զուբալովան, ամբիոնի այցելու պրոֆեսոր Միքայել Սկոն Մուրատօգլուն, նույն ամբիոնի վարիչ, ԱՆ խորհրդատու Սամսոն Խաչատրյանը և ամբիոնի կլինիկական օրդինատոր Աննա Իսահակյանը համահեղինակել են «Կաթվածի բուժումը Հայաստանում. վերջին զարգացումները» հոդվածը, որը հրապարակվել է Կաթվածի եվրոպական հեղինակավոր ամսագրում (European Stroke Journal): Հոդվածն ամփոփում է 2019թ-ից ՀՀ ԱՆ կից գործող Կաթվածի խորհրդի (նախագահ՝ Նունե Եղիազարյան) ջանքերով ու հսկողությամբ ՀՀ-ում կաթվածի վարման ուղղությամբ ունեցած շոշափելի հաջողությունները։ Հպարտ ենք, որ մեր դասախոսները կարևոր դերակատարություն ունեն ՀՀ-ում կաթվածի բուժմանն ուղղված գործընթացներում։
Հոդվածը հասանելի է հետևյալ հղումով.