ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց նորածնային ու մանկական բուժքույրերի և մանկաբարձների համար
Սիրով տեղեկացնում ենք, որ ս.թ-ի օգոստոսի 8- 13-ը ՀՀ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի կողմից իրականացվելու է «Առողջ և հիվանդ նորածինների խնամք» թեմայով վերապատրաստման մեկշաբաթյա (6 օր) վճարովի (30000դրամ) ՇՄԶ կրեդիատավորված դասընթաց՝ առկա ձևաչափով։
Դասընթացի ծրագիրը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։
Մասնակիցներին կտրամադրվեն 21 տեսական և 8 գործնական կրեդիտներ, կտրվեն վկայականներ։
Դասընթացը վարելու են․
• Կարինե Սարիբեկյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի վարիչ, բ.գ.թ.
• Անի Երիցյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի հրավիրյալ դասախոս
• Հովհաննես Ղազարյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի դոցենտ
Դասընթացը նախատեսված է
Նորածնային և մանկական բուժքույրերի և մանկաբարձների համար
Դասընթացին մասնակցության հայտ ներկայացնելու համար դիմել ՝
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային իստիտուտ,
055-88-44-37 ՝ Մանկաբուժության ամբիոնի ավագ լաբորանտ Մանե Մարանդյանին
Դասընթացին մասնակցության հաստատման համար անհրաժեշտ է nihpediatrics@gmail.com էլ. հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը․
1. Անձնագրի և սոց. քարտի կամ անհատականացման / ID քարտի սքանները,
2. ԲՈՒՀ-ի ավարտական և մասնագիտական որակավորման դիպլոմների (ինտերնատուրա, օրդինատուրա), ինչպես նաև վերապատրաստումների վկայականների պատճեները (եթե այդպիսիք կան)։