Անպտղության, սաղմնաբանության և վերարտադրողական գենետիկայի արդի հարցերին նվիրված եռօրյա դասընթաց

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկել է անպտղության, սաղմնաբանության և վերարտադրողական գենետիկայի արդի հարցերին նվիրված եռօրյա դասընթաց: 
Այն նախատեսված է 
մանկաբարձ-գինեկոլոգների 
վերարտադրողաբանների (ռեպրոդուկտոլոգների) 
սաղմնաբանների (էմբրիոլոգների) համար
Մուտքն ազատ է: Մասնակիցներին կտրվի 12 ՇՄԶ կրեդիտ:
Դասընթացը նվիրված է ամեն տարի հուլիսի 25-ին նշվող Սաղմնաբանության համաշխարհային օրվան, որը 1977թ-ին հաստատվել է ԱՄԲ առաջին հաջող փորձի արդյունքում ծնված Լուիզա Բրաունի լույս աշխարհ գալու կապակցությամբ: