«Արդյունավետ հանրային խոսք. ներկայացման հմտություններ» թեմայով եռօրյա դասընթաց Դիլիջանում

Սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի օգոստոսի 12-ից մինչև օգոստոսի 14-ը Առողջապահության ազգային ինստիտուտը, «ՏաՀույս» գիտակրթական կենտրոնի հետ համատեղ, կազմակերպում է «Արդյունավետ հանրային խոսք. ներկայացման (Powerful Presentation Skills) հմտություններ» թեմայով եռօրյա դասընթաց։ Այն անցկացվելու է Դիլիջանի Վանատուր հյուրանոցում:
Ժամանակակից գործնական աշխարհում հաջողության հասնելու կարևոր նախապայման է հաղորդակցական, հանրային խոսքի և ներկայացման հմտությունների արդյունավետ համակցությունը։ Այն հնարավորություն է տալիս խոսքն առավել նպատակային և ազդեցիկ դարձնել թե՛ անձնական, թե՛ գործնական կյանքում։ 
Դասընթացի հիմնական նպատակն է
Մասնակիցներին փոխանցել այնպիսի հմտություններ ու գիտելիքներ, որոնք կնպաստեն առավել հստակ, կառուցվածքային և ազդեցիկ խոսքի ձևավորմանը, ինչի արդյունքը դառնում են ինքնավստահությունն ու մասնագիտական հաջողությունները։
Դասընթացի բովանդակությունը
  Հաղորդակցության հիմնական տեսակներն ու առանձնահատկությունները
  Արդյունավետ և թիրախավորված հանրային խոսքի կարևորությունը
  Սահմանված հիմնախնդիրներին համապատասխան շնորհանդեսի մշակում
  Թիրախային լսարանի բնորոշում
  Արդյունավետ շնորհանդեսի հիմնական կառուցվածքն ու մարտահրավերները
  Ազդեցիկ խոսքի հնարքներ, ուշադրության գրավում և պահպանում
  Լեզվական և հարլեզվական հնարքներ
  Ժեստերի լեզվի կարևորությունը
  Խոսքի «երթևեկության նշաններ»
  Ժամանակի արդյունավետ կառավարում
  Խոչընդոտների կանխատեսում, խնդրահարույց լսարանի/մասնակիցների կառավարում
  Հուզական բանականության կարևորությունը հանրային խոսքում
  Լսարանին նյարդայնացնող սովորություններ
  Ինտերակտիվության ապահովում
  Ազդեցիկ վերջաբան
  Հարց ու պատասխանի արդյունավետ կազմակերպում
  Ակտիվ լսելու ունակություն
  Անկանխատեսելի իրավիճակներ և դրանց արդյունավետ կառավարում
  Հետադարձ կապի կարևորությունը
  Ժամանակակից գործնական շնորհանդեսի հիմնական տեխնիկական պահանջները
Դասավանդման մեթոդներ և կիրառվող վարժանքներ
Դասավանդման ընթացքում կիրառվում են ժամանակակից մեթոդներ, հնարքներ, իսկ արդյունավետությունն ապահովող հիմնական վարժանքներից են.
  Խմբային աշխատանքները
  Իրավիճակային վերլուծությունները
  Իրական շնորհանդեսների մշակումը
  Անհատական և խմբային հետադարձ կապը
  Տեսահոլովակները
Դասընթացի հիմնական արդյունքները
Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն արդյունավետ հանրային խոսքի, ազդեցիկ շնորհանդեսի մշակման հիմնական հնարքներին և տեխնիկաներին, կկարողանան կառավարել իրենց հույզերը։ Արդյունքում՝ կամրապնդեն ինքնավստահությունը, խոսքն առավել կառուցվածքային և համոզիչ կդառնա։
Տևողություն՝ 10 ժամ

1 խմբում ներգրավված մասնակիցների քանակ՝ 12-20

Լեզուն՝ Հայերեն 
Դիմումներն ընդունվում են 2022թ․ օգոստոսի 2-12-ը

Հարցերի դեպքում դիմել ԱԱԻ-ի ուսումնական բաժին՝
+374 77 19-99-82 +374 11 30-00-88
Կից կարող եք տեսնել դասընթացավարի  ինքնակենսագրականը
Լարինա Բիչախչյան
Միջազգային վկայագրված դասընթացավար, ով ունի ղեկավարման և գործարար հմտությունների դասընթացների իրականացման ավելի քան 20 տարվա փորձ՝ կրթական, բանկային, միջազգային նախագծերի և այլ ոլորտներում։ Նրա պորտֆոլիոն ներառում է այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Inecobank, Ameriabank, ProCredit Bank, Converse Bank, ID Bank, Onex, Kinnda, Macadamian, Monitis, Cinema Star, Synergy, WWF, Quick Start, Monitis, Cinema Star, Synergy, WWF, Concern-Energomash, The Institute of Global Professionals (Bangladesh), Brilyanz Consulting (Qatar) և այլն։
Ուսանել է Երևանի պետական համալսարանում, Պրոկրեդիտ բանկի միջին օղակի ղեկավարների համար նախատեսված ակադեմիայում (Վելես, Մակեդոնիա)։ Մասնակցել է Հարվարդի համալսարանի իրավաբանական դպրոցի կողմից իրականացված «Բարեկեցություն կրթության միջոցով․ Առաջնորդության և բանակցությունների դերը» թեմայով դասընթացին (CMG (Conflict Management Group) Քեմբրիջ, ՄԱ, ԱՄՆ), St Mark and St John քոլեջում Միջազգային դասընթացավարների համար նախատեսված դասընթացին (Պլիմուտ, Միացյալ Թագավորություն), ավարտել է Chartered Management Institute-ի կողմից իրականացվող «Ղեկավարում և առաջնորդություն» 5-րդ մակարդակի լիարժեք դասընթացը (Միացյալ Թագավորություն)։
Ունի բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում։
Հայաստանում ֆրանսիական համալսարանում ղեկավարել է անգլերեն լեզվի ամբիոնը, Պրոկրեդիտ բանկում աշխատել է որպես Վերապատրաստումների բաժնի համակարգող, Երիտասարդ բանկիրների ծրագրի պատասխանատու, դասավանդել է Պրոկրեդիտ Բանկի բարձր օղակի ղեկավարների ակադեմիայում (Ֆյուրտ, Գերմանիա), աշխատել է Ամերիա բանկում՝  որպես Վերապատրաստումների և զարգացման թիմի ղեկավար, համակարգել «Ամերիա սերունդ» ծրագիրը։ 
Ներկայումս հանդիսանում է ֆրիլանսեր-դասընթացավար, ով համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ և վարում իր հեղինակած ղեկավարման և գործարար հմտությունների վերաբերյալ դասընթացներ։