Վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստում

ՀՀ ԱՆ ակադ. Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտը, Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիան, Թերապիստները Հայաստանի համար, Polaris EduCorp և Առողջապահական ցանցը Հայաստանի համար կազմակերպությունները ներկայացնում են «Վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստում» (ՎԲՄՎ) ծրագիրը (Interdisciplinary Rehabilitation Fellowship), որը նախատեսված է Հայաստանի և Արցախի համար։ Ծրագրի նպատակն է վերապատրաստել 20 մասնագետի (16-ը՝ ՀՀ-ից, 4-ը՝ Արցախից), զարգացնել, կրթել և առաջ տանել ոլորտը՝ վերականգնողական բժշկության (ռեաբիլիտացիայի) բնագավառում տարածաշրջանային առաջատարներ դառնալու նպատակով։ 
10 ամիս տևողությամբ հետբուհական վերապատրաստումը կկազմակերպվի հիբրիդային ձևաչափով, միջազգային ինստիտուտների փորձագետների կողմից։ ՎԲՄՎ-ը բաց է հետևյալ ոլորտների կլինիցիստների և դասախոսական կազմի համար.
Ֆիզիկական բժշկություն և ռեաբիլիտացիա
Ֆիզիկական թերապիա
Էրգոթերապիա
Լոգոպեդիա 

Ընդգրկված են հետևյալ թեմաները.
ռեաբիլիտացիան արտակարգ իրավիճակներում
ռեաբիլիտացիան սուր շրջանում
նեյրոռեաբիլիտացիա
այրվածքներ և վերքերի խնամք
օրթոպեդիա
ցավի գիտություն և հոգեկան առողջություն
անկախ ապրելը
օժանդակող տեխնոլոգիաներ
հետազոտական աշխատանք
ուսուցում և առաջնորդություն
 Բոլոր նյութերը տրամադրվում են հայերեն՝ համաժամանակյա (սինքրոն) բանավոր կամ տեքստային թարգմանությամբ։ Միաժամանակ, շեշտում ենք, որ այս վերապատրաստումը կենտրոնացած է միայն մեծահասակների ռեաբիլիտացիայի վրա (մանկականն ընդգրկված չէ)։ Այն մասնակիցներն, ովքեր հաջողությամբ կավարտեն ծրագիրը, կստանան ՇՄԶ կրեդիտներ, ավարտական վկայական, ինչպես նաև կլինիկական և մասնագիտական կարևոր հմտություններ։
Ընտրված վերապատրաստվողներից պահանջվում է ֆիզիկապես մասնակցել Երևանում անցկացվող սեմինարներին, որոնք նախատեսված են ամբողջ կուրսի ընթացքում 3 անգամ 1 շաբաթ տևողությամբ (1 շաբաթ՝ 2022թ-ի հոկտեմբերին, 1 շաբաթ՝ 2023թ-ի մարտին, 1 շաբաթ՝ 2023թ-ի հուլիսին)։
Նախընտրելի որակավորումներ.
Սույն ֆելոուշիփ ծրագրի թեմային համապատասխան՝ կլինիկական 2-ամյա փորձ և/կամ փորձ կրթական ոլորտում 
Նվազագույն կրթական պահանջներ՝ համապատասխան մասնագիտությունների համար (Ֆիզիկական բժշկություն և ռեաբիլիտացիա, Ֆիզիկական թերապիա, էրգոթերապիա, Լոգոպեդիա)
Դասավանդելու և ոլորտը Երևանից դուրս զարգացնելու ցանկություն
Բարձր մակարդակի միջանձնային հարաբերությունների հմտություններ
Թիմի հետ համագործակցելու կարողություն
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր չէ
Մասնակցության համար անհրաժեշտ է ունենալ նոութբուք (շարժական համակարգիչ) 
Հաջող հարցազրույց
Դիմելու համար պահանջվող փաստաթղթեր․
Ղեկավարի կամ գործատուի կողմից ռեկոմենդացիոն նամակ
Ինքնակենսագրություն/CV (օրինակը՝ bit.ly/3zSx7Oo)
Համապատասխան դիպլոմի և/կամ վկայականների պատճեններ/սքաններ (պետք է համապատասխանեն ինքնակենսագրության մեջ նշվածին)
Բոլոր փաստաթղթերը կարող են ներկայացվել անգլերեն կամ հայերեն
Խնդրում ենք դիմելիս ուղարկել վերը թվարկված բոլոր պահանջվող փաստաթղթերը։

Նրանց, ովքեր չունեն վերոհիշյալ նախընտրելի որակավորումները, այնուամենայնիվ, խրախուսում ենք դիմել։
Դասընթացն անվճար է։
Փաստաթղթերն ուղարկելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար դիմել ԱԱԻ-ի Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոն (էլ փոստ. nihneurology@gmail.com):
Դիմելու վերջնաժամկետը՝ օգոստոսի 31-ը ներառյալ (23:59)։ Նշված ժամկետից ուշ ուղարկվող դիմումները չեն ընդունվի։
*******************************
 INTERDISCIPLINARY REHABILITATION FELLOWSHIP
The National Institute of Health (NIH) Armenia, Armenian American Sports Medicine Coalition 
(AASMC), Therapists for Armenia, Polaris EduCorp, and Health Network for Armenia (HENAR) are pleased to present to you the Interdisciplinary Rehabilitation Fellowship (IRF) designed for Armenia and Artsakh. We are looking to train 20 fellows (16 from Armenia, 4 from Artsakh) to develop, educate, and advance the field to become regional rehabilitation leaders. This 10-month post-professional fellowship will be taught in a hybrid format by experts from international institutions. The IRF is open to clinicians and faculty in the fields of physiatry, physical therapy, occupational therapy, and speech language pathology (see applicant conditions below). Topics covered include: rehabilitation in emergencies, acute care, neurorehabilitation, burn and wound care, orthopedics, pain science and mental health, independent living, assistive technology, research, teaching, and leadership. All materials will be provided in Armenian through simultaneous interpretation and translations. Please note this fellowship focuses on the adult population only (pediatrics is not covered at this time). Fellows who successfully complete the program will receive CME credits, a certificate of completion, as well as unmatched clinical and professional skills. 
Selected fellows will be required to attend in-person workshops in Yerevan for one week x 3 times over the course of the fellowship (i.e., one week in October 2022, one week in March 2023, one week in July 2023). 
Preferred qualifications:
2 years of consecutive, relevant clinical experience and/or experience in academia
Minimum educational requirements for respective disciplines (physiatry, physical therapy, occupational therapy, speech language pathology)
Willingness to teach and develop the field outside of Yerevan
Strong interpersonal skills
Ability to work cooperatively on interdisciplinary team 
Successful interview
English proficiency is not required
Laptop is required for participation

The required documents are. 
One letter of recommendation from supervisor or employer
Current CV (see template bit.ly/3zSx7Oo)
Copies of relevant diploma and/or certificates (should match those listed in CV)
All documents can be submitted in English OR Armenian.
Please send all required documents listed above when applying.

Those who do not meet all preferred qualifications are still encouraged to apply.
The course is free․
For sending your applications and for more information or questions please contact Department of Neurology and Neurosurgery (NIH). Email: nihneurology@gmail.com
The deadline for applications is August 31th (11:59PM). Submissions after this deadline will not be accepted.