ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց մանկաբույժների, մանկաբարձ-գինեկոլոգների, նեոնատոլոգների, գենետիկների համար
Սիրով տեղեկացնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 12- 16-ը, ՀՀ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի կողմից իրականացվելու է «Գենետիկան և մանկաբուժությունը. ժառանգական և պերինատալ ծագումնաբանությամբ առավել հաճախ հանդիպող պաթոլոգիաները երեխաների մոտ» թեմայով վերապատրաստման մեկշաբաթյա վճարովի (20000դրամ) ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց՝ առկա ձևաչափով։
Դասընթացի ծրագիրը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։
Ծրագրի հղումը bit.ly/3ADnuDJ
Մասնակիցներին կտրամադրվեն 11 տեսական և 10 գործնական կրեդիտներ, կտրվեն վկայականներ։
Դասընթացը վարելու են․
- Կարինե Սարիբեկյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի վարիչ, բ.գ.թ.
- Նատալյա Մինասյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի հրավիրյալ դասախոս
- Վարդան Սարոյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի հրավիրյալ դասախոս
Դասընթացը նախատեսված է մանկաբույժների, մանկաբարձ-գինեկոլոգների, նեոնատոլոգների, գենետիկների համար:
Մասնակցության հայտ ներկայացնելու համար դիմել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ, Մանկաբուժության ամբիոնի ավագ լաբորանտ Մանե Մարանդյանին, հեռ.՝ 055-88-44-37: