«Իմունիզացիայի ազգային ծրագրի բաղադրիչները, պատվաստումների պլանավորումը և իրականացումը՝ գործնական հմտությունների ուսուցմամբ»
Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի կողմից պարբերաբար իրականացվելու է «Իմունիզացիայի ազգային ծրագրի բաղադրիչները, պատվաստումների պլանավորումը և
իրականացումը՝ գործնական հմտությունների ուսուցմամբ» թեմայով վերապատրաստման մեկշաբաթյա վճարովի (20.000դրամ) ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց՝ առկա ձևաչափով։
Դասընթացի ծրագիրը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։
Ծրագրի հղումը՝
Մասնակիցներին կտրամադրվի 15 տեսական և 6 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։
Դասընթացը վարելու են․
Մարգարիտա Բալասանյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ
Լիլիթ Մարությանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ
Պիրիջիտա Սիմոնյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ
Անահիտ Ղուկասյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ
Դասընթացը նախատեսված է
ԱԱՊ օղակի, իմուն կաբինետի և պատրոնաժ բուժքույրերի, ինչպես նաև երեխայի հսկողության և իմունականխարգելման գործընթացում ներգրավված այլ բուժքույրերի համար
Մասնակցության հայտ ներկայացնելու համար դիմել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային իստիտուտ, Մանկաբուժության ամբիոնի ավագ լաբորանտ Մանե Մարանդյանին, հեռ.՝ 055-88-44-37: