ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՄԱՆԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Համաձայն առողջապահության նախարարի 2018թ. նոյեմբերի 1-ի Հրամանի ,Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՆ տարեկան վարչական վիճակագրական

հաշվետվությունների հաշվետվական ձևերի լրացումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով: Հաշվետվական ձևերի ընդունման գործընթացը կազմակերպելու նպատակով «Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ի առողջապահության

տեղեկատվական վերլուծական ազգային կենտրոնի ազգային ռեգիստրների բաժնի ղեկավար Նարինե Գալստյանի և նույն բաժնի մասնագետ Մարիետտա Միրզոյանի կողմից դեկտեմբերի 11-24-ը մարզերում իրականացվեցին դասընթացեր, որոնց ընթացքում

բուժհաստատությունների վիճակագրական հաշվետությունների համար պատասխանատու մասնակիցներին ներկայացվեց Հաշվետվական ձևերի լրացման, ընդունման և հանձման ընթացակարգը:

 

Երևան քաղաքի հաստատությունների մասնագետների համար դասընթացները սկսվել են 2019 թվականի հունվարի 9-ից:

 

Հունվարի 17-ից կմեկնարկի հաշվետվական ձևերի էլեկտրոնային ձևաչափով ընդունման գործընթացը: