«Բուժհաստատությունների հավատարմագրում» կրեդիտավորված դասընթաց

Սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 15-24-ը Առողջապահության ազգային ինստիտուտը, «ՏաՀույս» գիտակրթական կենտրոնի հետ համատեղ, կազմակերպում է «Բուժհաստատությունների հավատարմագրում» թեմայով կրեդիտավորված հնգօրյա դասընթաց։
Նպատակը
Մասնակիցներին ուսուցանել, ծանոթացնել բուժհաստատությունների միջազգային հավատարմագրման արդի գիտելիքներին և հմտություններին։
Դասընթացի շրջանակներում ուսումնասիրվում են 
Բուժհաստատությունների միջազգային հավատարմագրման պահանջները և դրանց իրականացման սկզբունքները 
Բուժհաստատությունների  միջազգային հավատարմագրման տարբեր մոդելներ՝ դրանց արդյունավետ ներդրման համար անհրաժեշտ մեթոդներով ու հմտություններով 
Բուժհաստատությունների միջազգային հավատարմագրման համար անհրաժեշտ քայլերի իրականացման հաջորդականությունը և կառավարման համակարգերի համար անհրաժեշտ փաստաթղթավորման կարգը
Դասընթացի ընթացքում մասնակիցները կվերապատրաստվեն հետևյալ թեմաներով 
 Ներածական. ծանոթացում բուժհաստատությունների թույլտվությունների և հավատարմագրման տարբերությունների հետ 
 Բուժհաստատությունների հավատարմագրման ստանդարտների օրինակները
 Բուժհաստատությունների միջազգային հավատարմագրման օգուտները
 Բուժհաստատությունների հավատարմագրման սկզբունքները
 Բուժհաստատությունների հավատարմագրման պահանջների բացահայտումը
 Բուժհաստատությունների հավատարմագրման պահանջների ներդրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստեղծումը

Մանրամասներ
 Տևողությունը 5 օր, 2022թ․ սեպտեմբերի 15, 16, 17, 23, 24, ժամը՝ 13:00-18:00
 Մասնակիցների թվաքանակը՝ մինչև 25
Դասավանդման լեզուն՝ հայերեն
 Վայրը՝ ակադ․ Ս․Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ
 Արժեքը՝ 50.000 ՀՀ դրամ

Թիրախային լսարան
???? Առողջապահական հաստատությունների ղեկավարներ և տնօրեններ
???? Ավագ բուժաշխատողներ
???? Առողջապահական ոլորտի աշխատակիցներ
???? Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
✅ Անձնագիր (պատճենը)
✅ Դիպլոմ (պատճենը)

Դիմումներն ընդունվում են սեպտեմբերի 2-15-ը:
Հարցերի դեպքում դիմել ԱԱԻ ուսումնական բաժին։
???? +374 77 19-99-82, +374 11 30-00-88

✔️ՀՀ ԱՆ ԱԱԻ Հանրային առողջապահության, կառավարման, առողջապահության կազմակերպման ամբիոն