ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց՝ մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, մանկական վիրաբույժների համար
ՀՀ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի կողմից հոկտեմբերի 3-8-ն իրականացվելու է «Մանկական վիրաբուժական, օրթոպեդիկ-վնասվածքաբանական և ուրոլոգիական առավել հաճախ հանդիպող ախտաբանությունները և դրանց վարումը՝ բուժօգնության կազմակերպման արտահիվանդանոցային մակարդակում» թեմայով վերապատրաստման 6-օրյա վճարովի (30.000 դրամ) ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց՝ առկա ձևաչափով։
Դասընթացի ծրագիրը հաստատված է ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով։ Ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. http://surl.li/daqei
Մասնակիցներին կտրամադրվի 26 տեսական և 5 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։
Դասընթացը վարելու են․
Կարինե Սարիբեկյանը, ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի վարիչ, բ.գ.թ.
Վահե Յավրյանը, ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ
Գևորգ Ջհանգիրյանը, ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի հրավիրյալ դասախոս
Դավիդ Սեկոյանը, ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի հրավիրյալ դասախոս
Պողոս Գեյիկյանը, ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի հրավիրյալ դասախոս
Գևորգ Համբարձումյանը, ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի հրավիրյալ դասախոս
Դասընթացը նախատեսված է.
• մանկաբույժների
• ընտանեկան բժիշկների
• մանկական վիրաբույժների համար
Դասընթացին մասնակցության հայտ ներկայացնելու համար դիմել.
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ, Մանկաբուժության ամբիոնի ավագ լաբորանտ Մանե Մարանդյանին
055-88-44-37