ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց՝ բուժքույրերի համար
Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԻ-ի Համաճարակաբանության, տրոպիկական հիվանդությունների և հիգիենայի ամբիոնի կողմից հոկտեմբերի 3-14-ն իրականացվելու է «Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների կանխարգելման ժամանակակից մոտեցումները» թեմայով վերապատրաստման երկշաբաթյա վճարովի (60.000դրամ) ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց՝ առկա ձևաչափով։
Դասընթացի ծրագիրը հաստատված է ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով։
Ծրագրի հղումը.
Մասնակիցներին կտրամադրվի 41 տեսական և 19 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։
Դասընթացը նախատեսված է բուժքույրերի համար:
Մասնակցության հայտ ներկայացնելու համար դիմել Առողջապահության ազգային ինստիտուտի Ուսումնական բաժին.
Հեռ.՝ 011 300088, 010 235310