ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց՝ ավագ և միջին բուժաշխատողների համար
Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԻ-ի Համաճարակաբանության, տրոպիկական հիվանդությունների և հիգիենայի ամբիոնը հոկտեմբերի 3-ին մեկնարկում է «Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների կանխարգելման ժամանակակից մոտեցումները» թեմայով վերապատրաստման երկշաբաթյա վճարովի (60.000դրամ) ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց՝ առկա ձևաչափով։
Դասընթացի ծրագիրը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։
Մասնակիցներին կտրամադրվի 41 տեսական և 19 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։
Դասընթացը նախատեսված է ավագ և միջին բուժաշխատողների համար
Մասնակցության հայտ ներկայացնելու համար դիմել Առողջապահության ազգային ինստիտուտի Ուսումնական բաժին.
011 300088, 010 235310