«Իմունականխարգելման հիմունքներ» թեմայով երկշաբաթյա վճարովի ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց
Սիորվ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԻ-ի Համաճարակաբանության, տրոպիկական հիվանդությունների և հիգիենայի ամբիոնը հոկտեմբերի 3-14-ն անցկացնելու է «Իմունականխարգելման հիմունքներ» թեմայով երկշաբաթյա վճարովի ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց՝ առցանց և առկա ձևաչափերով:
Դասընթացը վճարովի է (60 000 դրամ):
Ծրագիրը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։
Մասնակիցներին կտրամադրվի 20 տեսական և 40 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։
Մասնակցության հայտ ներկայացնելու համար դիմել Առողջապահության ազգային ինստիտուտի Ուսումնական բաժին։
011 300088, 010 235310