Կրեդիտավորված դասընթաց՝ միջին բուժաշխատողների համար

Սիրով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 10-ից ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի կողմից անցկացվելու է «Իմունիզացիայի ազգային ծրագրի բաղադրիչները, պատվաստումների պլանավորումը և իրականացումը՝ գործնական հմտությունների ուսուցմամբ»  թեմայով վերապատրաստման ՇՄԶ կրեդիտավորված մեկշաբաթյա դասընթաց՝ առկա ձևաչափով։ 

Դասընթացի ծրագիրը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։ Ծրագրի հղումը՝ http://nih.am/assets/other_files/46e16da9a3c43270e192e95413a9f738.pdf 

ՇՄԶ կրեդիտներ
Մասնակիցներին կտրվի 21 կրեդիտ` 15 տեսական և 6 գործնական:

Դասընթացը վարելու են
 Կարինե Սարիբեկյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի վարիչ, բ.գ.թ.
 Մարգարիտա Բալասանյանը ՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ
 Լիլիթ Մարությանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ
 Պիրիջիտա Սիմոնյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ
 Անահիտ Ղուկասյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ

Թիրախային լսարան
Բուժքույրեր

Ինչպե՞ս դիմել
Մասնակցության հայտ ներկայացնելու համար դիմել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Մանկաբուժության ամբիոնի ավագ լաբորանտ Մանե Մարանդյանին:
055-88-44-37