Սուր գաստրոէնտերիտները և էկզանթեմաները երեխաների մոտ. ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց

Սույն թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի կողմից անցկացվելու է «Սուր գաստրոէնտերիտները և էկզանթեմաները երեխաների մոտ» թեմայով վերապատրաստման վճարովի (15000 դրամ), ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց՝ առցանց ձևաչափով։

Դասընթացի ծրագիրը հաստատված է Առողջապահության նախարարի հրամանով։ Ծրագրի հղումը` http://nih.am/am/publication_single/904
Մասնակիցներին կտրամադրվի 10 տեսական և  3 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։

 
Դասընթացը վարելու են․
Թեհմինե Ղալեչյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ
Լիդա Մելիքյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի հրավիրյալ դասախոս

Թիրախային լսարան
մանկաբույժներ
ընտանեկան բժիշկներ
մանկական վարակաբաններ
նեոնատոլոգներ

Մասնակցության հայտ ներկայացնելու համար խնդրում ենք գրանցվել առցանց՝  https://us02web.zoom.us/meeting/register/tZclfu-gqDorHNbt3HGlimoPUtZCQj9mpHxK հղումով: Գրանցվելուց հետո հարկավոր է  պահպանել էլեկտրոնային հասցեին ստացած նամակը: