ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց՝ առկա ձևաչափով

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի կողմից հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 4-ն անցկացվելու է «Հաճախ հանդիպող առանձին սոմատիկ պաթոլոգիաներ երեխաների մոտ. վարման և հսկողության առանձնահատկությունները արտահիվանդանոցային պայմաններում» թեմայով վերապատրաստման ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց՝ առկա ձևաչափով։
Կրեդիտների քանակը՝ 45 (30 տեսական և 15 գործնական)
Արժքը` 40000 դրամ:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մասնակիցները հնարավորություն ունեն դիմելու նաև առանձին թեմաներով հատվածներին մասնակցության համար, քանի որ դասընթացը կրեդիտավորվել է ինչպես ամբողջական, այնպես էլ մասերով: 

Մաս 1
 Դասընթացի թեման
«Իմունոլոգիայի հիմունքները. իմունոլոգիական և ալերգոլոգիական ախտաբանությունները և կլինիկալաբորատոր ու գործիքային ախտորոշումը մանկաբուժության մեջ» 
Տևողությունը՝ 24.10.2022 - 26.10.2022 (3 օր)
Կրեդիտների քանակը՝ 10 (8 տեսական և 2 գործնական կրեդիտ)
Արժեքը՝ 10000 դրամ

Մաս 2 և 3
Դասընթացի թեմաները
«Աուտոիմուն և աուտոբորբոքային հիվանդություններ։ Այլ ռևմատոլոգիական հիվանդություններ երեխաների մոտ» 
«Պարբերական հիվանդությունը, հնարավոր բարդությունները և դիսպանսեր հսկողությունը երեխաների մոտ»
Տևողությունը՝ 27.10.2022 - 31.10.2022 (3 աշխատանքային օր)
Կրեդիտների քանակը՝ 14 (8 տեսական և 6 գործնական կրեդիտ)
Արժեքը` 15000 դրամ

Մաս 4
Դասընթացի թեման
«Առավել հաճախ հանդիպող նեֆրոլոգիական և  գաստրոէնտերոլոգիական  պաթոլոգիաները  երեխաների մոտ և դրանց վարումը ԱԱՊ օղակում»
Տևողությունը՝ 31.10.2022 - 04.11.2022 (5 օր)
Կրեդիտների քանակը՝ 21 (14 տեսական և 7 գործնական կրեդիտ)
Արժեքը` 20000 դրամ

Դասընթացի ծրագիրը հաստատված է Առողջապահության նախարարի հրամանով։
Ծրագրի հղումը՝ http://nih.am/assets/other_files/0b22fbe6c70c9716885026fad4afd79d.pdf

 Դասընթացը վարելու են․
  Կարինե Սարիբեկյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի վարիչ, բ.գ.թ.
  Գոհար Այվազյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ
  Սևան Իրիցյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի հրավիրյալ դասախոս
  Լուսինե Ավետյանը` ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի հրավիրյալ դասախոս
  Գայանե Խլոյանը` ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի հրավիրյալ դասախոս
  Միլենա Ոսկանյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի հրավիրյալ դասախոս
 Թիրախային լսարան
մանկաբույժներ
ընտանեկան բժիշկներ
նյարդաբաններ
երիկամաբաններ
ռևմատոլոգներ
գաստրոէնտերոլոգներ
իմունոլոգներ
ալերգոլոգներ 
Մասնակցության հայտ ներկայացնելու համար դիմել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Մանկաբուժության ամբիոնի ավագ լաբորանտ Մանե Մարանդյանին:
055-88-44-37