Կրեդիտավորված դասընթաց ավագ և միջին բուժաշխատողների համար

Սիրով տեղեկացնում ենք, որ 2022 թվականի նոյեմբերի 14-ից ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի կողմից անցկացվելու է «Իմունականխարգելման գործընթացի կազմակերպում. ընդհանուր հիմունքները և մարտահրավերները, կառավարելի մանկական վարակային հիվանդություններ, իմունիզացիան գործնականում, COVID - 19 և պատվաստումները» թեմայով վերապատրաստման ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց՝ առկա ձևաչափով։ 
Դասընթացի ծրագիրը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։ Ծրագրի հղումը՝ http://nih.am/assets/other_files/e0b07e0bdf0ccca3ba357a577ad4f1d7.pdf?fbclid=IwAR1zQmYtCXBsqb_ZO4BBYYLfO7va-TnB2gB96yk8tDuW0JS_Y-sy1gPFuLY
Ավագ բուժաշխատողներին կտրվի 42 կրեդիտ` 27 տեսական և 15 գործնական (2 շաբաթ)
Միջին բուժաշխատողներին կտրվի 21 կրեդիտ` 15 տեսական և 6 գործնական (1 շաբաթ)
Դասընթացը վարելու են․
 Կարինե Սարիբեկյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի վարիչ, բ.գ.թ.
 Մարգարիտա Բալասանյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ
 Լիլիթ Մարությանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ
 Պիրիջիտա Սիմոնյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ
 Անահիտ Ղուկասյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ

Թիրախային լսարան
• մանկաբույժներ
• նեոնատոլոգներ
• ընտանեկան բժիշկներ
• իմունոլոգներ
• մանկական վարակաբաններ
• ԱԱՊ օղակի բուժքույրեր

Դասընթացին մասնակցության հայտ ներկայացնելու համար դիմել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Մանկաբուժության ամբիոնի ավագ լաբորանտ Մանե Մարանդյանին:
 055-88-44-37 
ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոն