«Բուժում է Վարդանանցը» գրքի շնորհանդեսը
Հոկտեմբերի 29-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճում ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի գործընկեր Վարդանանց ՆԲԿ-ը ներկայացրեց «Բուժում է Վարդանանցը» ձեռնարկը:
Գրքի շնորհանդեսի հյուրերին ողջունեց Վարդանանց ՆԲԿ-ի գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանը՝ նշելով, որ գրքում ամփոփված են տարածված հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները, որոնք հիմնված են ապացուցողական բժշկության վրա։ Այն ներառում է առօրյա պրակտիկայում կիրառվող 137 գործելակարգերի նկարագրություն։ Առաջիկայում նախատեսվում է ժողովածուն համալրել և ներառել արդեն 695 գործելակարգեր, որոնք կարդիականացվեն տարին մեկ անգամ։
«Բուժում է Վարդանանցը» գրքին վերաբերող ելույթով հանդես եկան մի շարք անվանի մասնագետներ, այդ թվում՝ ԱԱԻ-ի Ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ Սամվել Հովհաննիսյանը, Ընտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը, Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը:
Գրքի հեղինակները վստահ են, որ «Բուժում է Վարդանանցը» կդառնա առողջապահության ոլորտի, հատկապես առաջնային օղակի բժիշկների պրակտիկ ձեռնարկ, որը կհեշտացնի ժամանակակից մոտեցումներին հետևելու գործընթացը։
Շնորհանդեսին ներկա ԱԱՊ թերապևտները և ընտանեկան բժիշկները գիրքը նվեր ստացան՝ հեղինակային խմբի գիտական ղեկավար, «Վարդանանց» ՆԲԿ-ի գլխավոր տնօրեն Հ. Մանգոյանի ստորագրությամբ։