«Մանկական վիրաբուժական, օրթոպեդիկ-վնասվածքաբանական և ուրոլոգիական  առավել հաճախ հանդիպող ախտաբանություններն ու դրանց վարումը՝ բուժօգնության կազմակերպման արտահիվանդանոցային մակարդակում»

ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց՝ առկա ձևաչափով
Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի կողմից դեկտեմբերի 5-10-ն
անցկացվելու է  «Մանկական վիրաբուժական, օրթոպեդիկ-վնասվածքաբանական և ուրոլոգիական  առավել
հաճախ հանդիպող ախտաբանություններն ու դրանց վարումը՝ բուժօգնության կազմակերպման
արտահիվանդանոցային մակարդակում» թեմայով վերապատրաստման վճարովի (30 000 դրամ) ՇՄԶ
կրեդիտավորված դասընթաց:  
Դասընթացի ծրագիրը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։
Ծրագիրը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝
Մասնակիցներին կտրամադրվի 26 տեսական և 5 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։
 
Դասընթացը վարելու են
 Կարինե Սարիբեկյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի վարիչ, բ.գ.թ.
 Վահե Յավրյանը ՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ
 Գևորգ Ջհանգիրյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի հրավիրյալ դասախոս
 Դավիթ Սեկոյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի հրավիրյալ դասախոս
 Պողոս Գեյիկյանը` ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի հրավիրյալ դասախոս
 Գևորգ Համբարձումյանը` ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի հրավիրյալ դասախոս
Թիրախային լսարան
 Մանկաբույժներ
 Ընտանեկան բժիշկներ
 Մանկական վիրաբույժներ 
Ձևաչափը՝ առկա
Մասնակցության հայտ ներկայացնելու համար դիմել Առողջապահության ազգային ինստիտուտի
Մանկաբուժության ամբիոնի ավագ լաբորանտ Մանե Մարանդյանին:
Հեռ. 055-88-44-37