Բուժաշխատողների թեստավորման մեկնարկը տրված է
Այսօր, սկսած ժամը 11:00-ից ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Հանրապետական գիտաբժշկական գրադարանում անցկացվում է միջին բուժաշխատողների թեստավորումը: Արդեն կան քննությունը բարեհաջող հանձնած բուժքույրեր:
Հավաստագիր ստանալու ճանապարհին այդ կարևոր փուլը հաղթահարելու գործում միջին բուժաշխատողներին քաջալերելու էին եկել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանը:
Թեստավորման առաջին փուլի մասնակիցներին ողջունելու էին եկել նաև ԱԺ պատգամավոր, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր Հռիփսիմե Հունանյանը, Հայաստանի բուժքույրերի ասոցիացիայի նախագահ, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի գլխավոր բուժքույր Գեղանուշ Ստեփանյանը: