ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց՝ ավագ բուժաշխատողների համար

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի կողմից դեկտեմբերի 6-9-ը անցկացվելու է  «Առավել հաճախ հանդիպող նեֆրոլոգիական և  գաստրոէնտերոլոգիական  պաթոլոգիաները  երեխաների մոտ և դրանց վարումը ԱԱՊ օղակում» թեմայով վերապատրաստման ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց:

Մասնակիցներին կտրամադրվի 21 կրեդիտ՝ 14 տեսական և 7 գործնական: 
Դասընթացը վճարովի է (20 000 դրամ):

Դասընթացի ծրագիրը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։
Ծրագիրը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով 

Դասընթացը վարելու են
Կարինե Սարիբեկյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի վարիչ, բ.գ.թ.
Գոհար Այվազյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ
Միլենա Ոսկանյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի հրավիրյալ դասախոս
Թիրախային լսարան
Մանկաբույժներ
Ընտանեկան բժիշկներ
Նյարդաբաններ
Երիկամաբաններ
Ռևմատոլոգներ 
Գաստրոէնտերոլոգներ
Իմունոլոգներ
Ալերգոլոգներ
 
Ձևաչափը՝ առկա
Մասնակցության հայտ ներկայացնելու համար դիմել Առողջապահության ազգային ինստիտուտի Մանկաբուժության ամբիոնի ավագ լաբորանտ Մանե Մարանդյանին:
Հեռ. 055-88-44-37