ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց՝ առկա ձևաչափով

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի կողմից դեկտեմբերի 12-17-ն անցկացվելու է  «Իմունականխարգելման գործընթացի կազմակերպում` ընդհանուր հիմունքները և մարտահրավերները: Հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի համաճարակաբանական հսկողությունը: Ազգաբնակչության իրազեկում և հաղորդակցություն» թեմայով վերապատրաստման վեցօրյա վճարովի (25000դրամ) ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց՝ առկա ձևաչափով։

Դասընթացի ծրագիրը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։ Ծրագիրը՝ հետևյալ հղումով http://nih.am/assets/other_files/d4cee2881270306e5e1fbcf96be8ce3b.pdf

Մասնակիցներին կտրամադրվի 23 տեսական և  7 գործնական ՇՄԶ կրեդիտ, կտրվեն վկայականներ։

 
Դասընթացը վարելու են
  Կարինե Սարիբեկյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի վարիչ, բ.գ.թ.
  Մարգարիտա Բալասանյանը` ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ
  Լիլիթ Մարությանը` ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ
  Պիրիջիդա Սիմոնյանը` ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ

Թիրախային լսարան
Մանկաբույժներ
Ընտանեկան բժիշկներ
Իմունոլոգներ
Նեոնատոլոգներ
Մանկական վարակաբաններ
Համաճարակաբաններ

Դասընթացին մասնակցության հայտ ներկայացնելու համար դիմել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Մանկաբուժության ամբիոնի ավագ լաբորանտ Մանե Մարանդյանին:
055-88-44-37