Առավել հաճախ հանդիպող սուր շնչական վարակները երեխաների մոտ.
Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի կողմից դեկտեմբերի 12-ից իրականացվելու է «Առավել հաճախ հանդիպող սուր շնչական վարակները երեխաների մոտ» թեմայով վերապատրաստման 7-օրյա վճարովի (20000 դրամ) ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց՝ առցանց ձևաչափով։
Դասընթացի ծրագիրը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։ Ծրագրի հղումը՝ http://nih.am/assets/other_files/d4cee2881270306e5e1fbcf96be8ce3b.pdf
Մասնակիցներին կտրամադրվի 14 տեսական և 5 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։
Դասընթացը վարելու են
• Կարինե Սարիբեկյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի վարիչ
• Գոհար Այվազյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի դոցենտ
• Թեհմինե Ղալեչյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ
• Անահիտ Ղուկասյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ
Թիրախային լսարան
• Մանկաբույժներ
• Ընտանեկան բժիշկներ
• Մանկական վարակաբաններ
• Նեոնատոլոգներ
Դասընթացին մասնակցության հայտ ներկայացնելու համար հարկավոր է գրանցվել հետևյալ հղումով՝ https://us02web.zoom.us/meeting/register/tZckduyrqj8vEtNYpR0M6qgRBbWmu0Zd0F-O: Գրանցվելուց հետո խնդրում ենք պահպանել էլեկտրոնային հասցեին ստացած նամակը: