Ժառանգական ուռուցքաբանական համախտանիշների առանձնահատկությունների ուսումնասիրումը Հայաստանում
ՄԻԲՍ ԲԿ-ն սկսում է նոր գիտական համագործակցություն ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային Ինստիտուտի հետ, որի շրջանակներում իրականացվելու է «Ժառանգական ուռուցքաբանական համախտանիշների առանձնահատկությունների ուսումնասիրումը Հայաստանում» գիտական ծրագիրը:
Այս ծրագրի շնորհիվ ուսումնասիրվելու են կրծքագեղձի ուռուցք ունեցող 1000 հիվանդների և նրանց ընտանիքի անդամների ԴՆԹ առանձնահատկությունները:
Ծրագրի շահառուներն անվճար հանձնելու են իրենց անալիզները ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում, ՄԻԲՍ ԲԿ-ի Սանկտ-Պետերբուրգի մասնագետները անվճար կատարելու են գենետիկական հետազոտությունները:
Ծրագրի գիտական ուսումնասիրությունը կատարվելու է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ: