ՀՀ ԱՆ ԱԱԻ Գիտական խորհրդի 2023-ի անդրանիկ նիստը
Հունվարի 25-ին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում կայացավ 2023 թ-ի Գիտական խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում ներկայացվեցին Գիտխորհրդի համալրված կազմի նոր անդամներին, ինչին հաջորդեցին ընթացիկ տարվա գլխավոր իրադարձությունների քննարկումը, մասնավորապես.
• սույն թվականի հուլիսի 6-8-ը կայանալիք Հայաստանի միջազգային բժշկական 6-րդ համագումարը (6IMCA), որի գործընկերն է Առողջապահության ազգային ինստիտուտը
• ԱԱԻ-ի 60-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները
• գիտական միջոցառումների խնդիրները և ընթացիկ հարցեր ԱԱԻ-ի գիտական առօրյայից
6IMCA-ի համանախագահ Համբարձում Սիմոնյանը ներկայացրեց գործնական մանրամասներ Հայաստանի միջազգային բժշկական 6-րդ համագումարի անցկացման վերաբերյալ: Նշվեց, որ համահայկական միջոցառման ընթացքում ակնկալվում է ԱԱԻ-ի գիտական ներուժի ներգրավումը և ակտիվ մասնակցությունը: