«ԱԱԻ-ի ռեզիդենտ» կոնֆերանս
Փետրվարի 23-ին ՀՀ ԱՆ ԱԱԻ-ում մեկնարկեց «ԱԱԻ-ի ռեզիդենտ» կոնֆերանսը, որի ընթացքում թեմատիկ զեկույցներով հանդես եկան կլինիկական օրդինատորները՝ յուրաքանչյուր ամբիոնից մեկ ներկայացուցիչ:
Ապագա մասնագետների ելույթները լսեցին ԱԱԻ-ի տնօրենի տեղակալ գիտական ծրագրերի իրականացման գծով Սամսոն Խաչատրյանը, դեկան Գոհար Երիմյանը, Կրծքային վիրաբուժության ամբիոնի վարիչ Շահեն Դանիելյանը, Ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Լուսինե Մուրադյանը, Մանկաբուժության ամբիոնի վարիչ Հրաչուհի Ղազարյանը, Մանրէաբանության ամբիոնի վարիչ Սիլվա Գաբրիելյանը, Պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության ամբիոնի վարիչ Կարեն Պետրոսյանը, ինչպես նաև ԱԱԻ-ի դասախոսներ և օրդինատորներ: Պետք է նշել, որ ԱԱԻ կլինիկական օրդինատորների համար այս միջոցառումը նաև միջմասնագիտական համագործակցության, փորձի փոխանակման հնարավորություն է:
«ԱԱԻ-ի Ռեզիդենտ» կոնֆերանսը շարունակվեց նաև փետրվարի 24-ին: Կլինիկական օրդինատորները հերթական անգամ հնարավորություն ստացան հանդես գալու իրենց հետազոտություններով և լսելու ապագա գործընկերներին: Կոնֆերանսի գլխավոր նպատակը կլինիկական օրդինատորների համար գիտակրթական ճանապարհ հարթելն է, որն անխուսափելիորեն կբերի դեպի բարձրակարգ մասնագետի կոչման:
Ի դեպ, «ԱԱԻ-ի ռեզիդենտ» կոնֆերանսը կդառնա պարբերական և կօգնի առավել աչքի ընկած կլինօրդինատորներին հանդես գալ նաև Հայաստանի միջազգային բժշկական 6-րդ համագումարի (@6IMCA) շրջանակներում, որի ընթացքին Առողջապահության ազգային ինստիտուտն ակտիվ մասնակցություն է ունենալու: