Սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանը նվիրված գիտաժողով
Մարտի 9-ին կայացավ «ԱՀԿ երաշխավորություններին համապատասխան հեռաբժշկության օգնությամբ անապահով աբորտների կանխարգելումը մեր օրերում և ճգնաժամային իրավիճակներում» թեմային նվիրված գիտաժողով, որին ներկա էին ՀՀ ԱՆ նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի գիտական գծով փոխտնօրեն Սամսոն Խաչատրյանը, Մանկաբարձության, գինեկոլոգիայի և մարդու վերարտադրողականության ամբիոնի վարիչ Էդուարդ Համբարձումյանը, Հանրային առողջապահության կազմակերպման և կառավարման ամբիոնի վարիչ Միհրան Նազարեթյանը, ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչներ, ինչպես նաև հանրային առողջության մասնագետներ, առողջապահության կազմակերպիչներ, մանկաբարձ-գինեկոլոգներ, միջազգային փորձագետներ:
Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին հետազոտություններ, որոնք ուղղված են սեռով պայմանավորված աբորտների սկզբնապատճառների հայտնաբերմանը, ինչը թույլ կտա հետագայում մշակել դրանց կանխարգելման արդյունավետ ռազմավարություն: