ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում սույն թվականի մարտի 15-ից 19-ը տեղի կունենա սեմինար...
ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում սույն թվականի մարտի 15-ից 19-ը տեղի կունենա սեմինար, որին կմասնակցեն ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի և մարզերի բուժ հաստատությունների առողջապահական ծառայությունների որակի պատասխանատուներ: Սեմինարը կանցկացվի Ասիական զարգացման բանկի աջակցությամբ:
ՍԵՄԻՆԱՐԸ ԿՎԱՐԻ ՊԵԴՐՈ ՍԱՏՈՒՐՆՈՆ
ՍԵՄԻՆԱՐԻ ԹԵՄԱՆ՝
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄ
ՍԵՄԻՆԱՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
Ընդհանուր նպատակները
Նպատակ Ա Մասնակիցերը կսովորեն՝ ինչպես մշակել առողջապահական
ծառայությունների որակի բարելավմանն ուղղված իրագործելի ռազմավարություն։
• Նպատակ 1. Նրանք կսովորենն
գնահատել առողջապահական ծառայությունների որակի առկա աղբյուրները,
հնարավորությունները և խոչընդոտները։
• Նպատակ 2. Նրանք կսովորեն
պլանավորել առողջապահական ծառայությունների որակի բարելավման համար կիրառելի
նպատակներով իրագործելի ռազմավարություն։
• Նպատակ 3. Նրանք կհասկանան
առաջնորդության և փոփոխության պատրաստակամությունը որպես որակի բարելավման մաս
գնահատելու կարևորությունը։
Նպատակ Բ Մասնակիցները
կսովորեն հատուկ գործիքների մասին, որոնք կարող են օգտագործվել առողջապահական
ծառայությունների որակի բարելավման համար։
• Նպատակ 1. Նրանք կսովորեն մշակել և կիրառել չափանիշներ՝ գնահատելու
խնամքի մատչելիությունը, կլինիկական որակը և պացիենտների փորձառությունը խնամքի
տրամադրման ընթացքում։
• Նպատակ 2. Նրանք
կսովորեն մշակել և կիրառել գիտականորեն հիմնավորված կլինիկական պրակտիկայի
ուղեցույցներ և մեթոդներ՝ նշված ուղեցույցները արդյունավետ կիրարկելու նպատակով,
մասնավորապես՝ ինտեգրված կլինիկական ուղիների նախագծման և իրականացման միջոցով։
ՕՐ 1
ՈՐԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
Սեսիայի նպատակը. Մասնակիցները
կծանոթանան որակի ծավալին, շրջանակներին (նախագծում, մոնիտորինգ և բարելավում),
որակի վերաբերյալ հեռանկարներին (Ո՞վ է հաճախորդը։ Որակի համար պատասխանատվությունն
ո՞վ է կրում։) և որակի կառավարման հիմունքներին, ներառյալ` կայունության համար
բացահայտ մտահոգությունը:
ՈՐԱԿԻ ՀԱՄԱՐ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ
Սեսիայի նպատակը
Մասնակիցները
կծանոթանան ռազմավարական պլանավորման հիմնական գործիքներին
և դրանց մասնակցությանը որակի բարելավման գործընթացում: Նրանք կփորձարկեն տեսլական հայտարարության մշակումը, նպատակները, ինչպես նաև կսովորեն, թե ինչպես զարգացնել որակի բարելավման համար լայն
շրջանակ, որը կօգտագործվի
ազգային, տարածաշրջանային կամ կազմակերպչական համատեքստում:
ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
Սեսիայի նպատակը Մասնակիցները կուսումնասիրեն
առողջապահական ծառայությունների որակի բարելավման երեք տարբեր նախագծային
ռազմավարությունների առավելություններն ու անբարենպաստ կողմերը։
ՕՐ 2
ԽՆԴԻՐՆԵՐԻ
ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾԻՔՆԵՐԸ. ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՑԻԿԼԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ
Սեսիայի նպատակները
1.
Խնդիրների
վերլուծության մեթոդների ուսումնասիրություն։
2.
Որակի վերահսկման
սկզբունքների՝ որպես խնդրի հայտնաբերման գործիքի նկարագրություն։
3.
Տարբեր
մոնիտորինգային պլանների նկատմամբ կիրառելի մեթոդների բացահայտում։
4. Առողջապահական
ոլորտում մոնիտորինգի և վերահսկողության նպատակով Լոտի որակի գնահատման տեխնիկայի
օգտակարության և սահմանափակումների նկարագրություն։
5. Առողջապահական
ոլորտում մոնիտորինգի և վերահսկողության նպատակով վիճակագրական
գործընթացների վերահսկման ընդհանուր մեթոդների և մասնավորապես՝ վերահսկողության գծապատկերների օգտակարության և սահմանափակումների նկարագրություն։
6. Խնդիրների վերլուծության և պատճառների բացահայտման համար առնվազն մեկ
(Պատճառ-հետևանք
դիագրամ) որակական մեթոդի փորձարկում:
ՈՐԱԿԻ ՉԱՓՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
Սեսիայի նպատակները
•
Հասկանալ որակի վերահսկման միջոցառումների մշակման սկզբունքները։
•
Հասկանալ
որակի կառավարման համար մատչելի տվյալների աղբյուրները։
ՈՐԱԿԻ ՉԱՓՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Սեսիայի նպատակները
•
Հասկանալ՝ ինչ որակի ցուցանիշներ են օգտագործվում աշխարհի տարբեր երկրներում։
•
Հասկանալ՝ ինչպես կարելի է կապել ցուցանիշները կոնկրետ որակի ծրագրին։
•
Վերանայել համապատասխան
որակի ցուցանիշներով որակի բարելավման ռազմավարությունները։
ՕՐ 3
ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Սեսիայի նպատակները
•
Կարողանալ
սահմանել սխալները և անբարենպաստ իրադարձությունները և նկարագրել դրանց միջև եղած
տարբերությունը։
•
Ներկայացնել
և քննարկել գործընթացը՝ հասկանալու համար սխալները և անբարենպաստ
իրադարձությունները։
•
Հասկանալ՝
ինչպես կարելի է կանխել սխալները, հատկապես՝ համակարգի վերափոխման կարևորությունն
այդ հարցում։
ՊԱՑԻԵՆՏԻ ԴԵՐԸ
ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Սեսիայի նպատակները
• Քննարկել և
հասկանալ պացիենտի դերը որակի բարելավման գործընթացում։
• Հասկանալ, թե
ինչպես պացիենտներին բժշկական օգնության հասանելիության, կիրառման և
համապատասխանության ընթացքում հանդիպած խոչընդոտները կարող են ազդել որակի վրա։
• Ներկայացնել որակի
բարելավման նպատակով պացիենտների հետ հաղորդակցվելու ռազմավարություն։
ՕՐ 4
ԻՆՏԵԳՐՎԱԾ
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԽԹԱՆՈՒՄԸ
Սեսիայի նպատակները
•
Բնորոշել որակյալ պլանավորման
կամ նախագծման գործողությունները։
•
Սովորել
կատարելագործել և կիրառել կլինիկական պրակտիկայի ուղեցույցները, որպես միասնական որակի
կառավարման ծրագիր։
• Սովորել
ուղեցույցի որակի գնահատման և ուղեցույցի
առաջարկությունները այնպես կառուցելու սկզբունքները, որ առավելագույնի հասնի ուղեցույցի հաստատման հավանականությունը։
•
Հասկանալ Ինտեգրված խնամքի
ուղիները և դրանց հնարավոր ազդեցությունը որակի բարելավման ոլորտում։
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԽՆԴԻՐ․ Կլինիկական
պրակտիկայի ուղեցույցի որակը գնահատելու նպատակով AGREE գործիքի կիրառումը
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ
ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐ
Սեսիայի նպատակը. Մասնակիցները կավարտեն իրենց իրավիճակին համապատասխան որակի կառավարման կառուցվածքը պլանավորելու ճամփորդության նախնական քայլերը։