Հիմնավորում «ՀՀ ԱՆ-ի 2019 թվականի ապրիլի 26-ի թիվ 20-ն հրամանում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ԱՆ-ի հրամանի նախագծի

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 26-ի թիվ 20-ն հրամանում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» առողջապահության նախարարի հրամանի նախագծի

 

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 26-ի թիվ 20-Ն հրամանում կատարվել է փոփոխություններ և լրացումներ /ԱՆ 2023 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ  42-N հրաման/։ Նոր կարգավորումներով նախատեսված է հետևյալը․

1․ առկա ձևաչափով կազմակերպվող և գործնական բաղադրիչ ունեցող Միջոցառման մասնակիցների առավելագույնը թիվը սահմանել 50,

2․ սահմանվել է խառը կամ հիբրիդային ձևաչափով անցակացվող միջոցառման հասկացությունը,

3․ սահմանվել է, որ գործնական բաղադրիչ ունեցող Միջոցառման կազմակերպման դեպքում Կազմակերպիչը ՄԳՀԱԿ-ին, ի թիվս այլ փաստաթղթերի,  ներկայացնում է նաև տվյալ Միջոցառման պահանջներին համապատասխան և վերջինիս կարիքներից բխող կլինիկական բազա կամ կլինիկական բազայի հետ համագործակցության փաստը հավաստող փաստաթուղթ (հուշագիր, պայմանագիր, համաձայնագիր) կամ սիմուլյացիոն սարքավորումներով հագեցած սենյակ ունենալու վերաբերյալ տեղեկատվություն։ Սա հնարավորույթուն է տալիս գործնական կրեդիտներ շնորհելու դեպքում գործնական հմտություններ և գիտելիքներ ձեռք բերել համապատասխան կլինիկայում կամ սիմուլյացիոն սարքավորումների վրա,

5․ տեսաձայնագրման պահանջ է սահմանվել հեռավար (առցանց), ինչպես նաև խառը (հիբրիդային) Միջոցառման հեռավար (առցանց) հատվածի  համար,

6․ բարձրացվել է  ԷՈՒՆ-ի դեպքում թեստավորման անցողիկ շեմը՝ 50 տոկոսից դարձնելով 70 տոկոս,

7․ նախատեսվել է  մշտադիտարկման թերթիկի ձև, որի հիման վրա իրականացվել է մշտադիտարկումը,

8․ մշակվել են Միջոցառումների մասնակիցների մասնակցության ձևաթղթերի նոր ձևեր,

9․ սահմանվել է Միջոցառման արդյունքների գնահատման էլեկտրոնային եղանակով հաշվետվություն ձև՝ ՄԳՀԱԿ ներկայացնելու նպատակով  և այլն։