Հայաստանում գործող էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական համակարգերի և դրանց կարողությունների գնահատում

Հայաստանում գործող էլեկտրոնային առողջապահության  տեղեկատվական համակարգերի և դրանց կարողությունների գնահատում

 

ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում սույն թվականի մարտի 18-ին տեղի ունեցավ սեմինար, որին  մասնակցեցին  ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի և մարզերի բուժ հաստատությունների էլեկտրոնային առողջապահության պատասխանատուներ: Սեմինարը վարում էր Պիտեր Ռոսսը և Դավիթ Խաչատրյանը:

Աշխատանքային հանդիպումն իրականացվում է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ:

ՍԵՄԻՆԱՐԻ ԹԵՄԱՆ՝ Գնահատել Հայաստանում գործող էլեկտրոնային առողջապահության  տեղեկատվական համակարգերը և դրանց կարողությունները:

 Սույն նախաձեռնության նպատակն է գնահատել ներկայումս Հայաստանում գործող էլեկտրոնային առողջապահական տեղեկատվական համակարգերը և դրանց կարողությունները՝ մասնավորապես կենտրոնանալով էլեկտրոնային առողջապահության համակարգի (էլ առողջապահություն՝ ԱՐՄԵԴ) վրա:


Գնահատման առաջին փուլում պլանավորվում է իրականացնել հարցում, որին կմասնակցեն առողջապահության ոլորտի բոլոր մասնակից և շահառու կողմերը:

 Պլանավորվում է հարցման արդյունքներն օգտագործել էլեկտրոնային առողջապահության ռազմավարության և ճանապարհային քարտեզի փաստաթղթերի մշակման համար