Թեստավորման գործընթացի մանրամասներ
Ի գիտություն քննության պատրաստվող բուժաշխատողների
Թեստավորման ընթացքում հարկավոր է պատասխանել
·
100 հարցի
·
90 րոպեի ընթացքում
·
80 միավորը անցողիկ շեմն է
Հիշեցնենք, որ թեստավորմանը մասնակցում են այն բուժաշխատողները, ովքեր
- կուտակել են հավաստագրման
համար անհրաժեշտ կրեդիտների միայն 70 տոկոսը, բայց ունեն 3 տարվա աշխատանքային
ստաժ
- կուտակել են անհրաժեշտ
կրեդիտների 70 և ավելի տոկոսը, բայց աշխատանքային ստաժը 3 տարուց քիչ է
Թեստավորման արդյունքում
անցողիկ միավորներ ստացողներին շնորհվում է հավաստագիր:
Թեստավորմանը մասնակցելու համար անհրաժեշտ է
• ID քարտ, այն չունենալու դեպքում անձնագիր կամ հանրային ծառայությունների համարանիշ
(սոցիալական ապահովության քարտ), իսկ ՀՀ քաղաքացիություն չունեցողները՝ կացության թուղթ
• Դիպլոմ
• Թեստավորմանը մասնակցելու դիմում - հայտ, որն ընդհանուր է և ավագ, և միջին բուժաշխատողների
համար
• Աշխատանք ունենալու դեպքում՝ տեղեկանք աշխատավայրից
• Կրեդիտավորված դասընթացների վկայականները, որոնք կփաստեն անհրաժեշտ կրեդիտների
70 տոկոսի առկայությունը
Փաստաթղթերն ընդունվում են և առձեռն, և առցանց:
Առձեռն տարբերակի դեպքում հարկավոր է ներկայացնել
ԱԱԻ (Կոմիտաս 49/4, 102 սենյակ):
Առցանց տարբերակով՝ testing@nih.am էլ. հասցեին: Այդ դեպքում հայտատուին ուղարկվում
է պատասխան՝ հայտն ընդունելու մասին:
Բուժաշխատողների թեստավորմանը պատրաստվելու համար անհրաժեշտ գրականությունը հասանելի է ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Հանրապետական գիտաբժշկական գրադարանում (Ռուբինյանց 29/3):
+374 10 249677 ԱԱԻ-ի Հանրապետական գիտաբժշկական գրադարան
+374 011300077 ԱԱԻ-ի Թեստավորման և հավաստագրման հարցերով