Բուժաշխատողների ռեգիստրի «Վերապատրաստողների վերապատրաստում» (TOT) դասընթաց
Շարունակվում են Առողջապահության
ազգային ինստիտուտի կազմակերպած վերապատրաստողների վերապատրաստման (TOT)
դասընթացները:
Այս անգամ ԱԱԻ-ում անցկացվող
դասընթացին մասնակցեցին մայրաքաղաքի եւ մարզերի ՀՎԿԱԿ-ների եւ Դատաբժշկական գիտագործնական
կենտրոնի բուժաշխատողներ, որոնց ներկայացվեց համակարգի ներդրման նպատակն ու դրա
գործիքներին տիրապետելու կարևորությունը:
ԱԱԻ-ի Բուժաշխատողների ռեգիստրի վարման
բաժնի ղեկավար Անդրանիկ Հարոյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց ռեգիստրում
անձնական հաշիվ ունենալու կարգը: Դասընթացն անցավ թվային առողջապահության այս
նորամուծության հետ կապված մասնակիցների հարց ու պատասխանով։
Ծրագիրն իրականացվում է Ասիական Զարգացման
Բանկի աջակցությամբ: