«Անապահով աբորտների կանխարգելման և ընտանիքի պլանավորման ծառայությունների հասանելիության բարելավման մոտեցումները ժամանակակից աշխարհում»


«Անապահով աբորտների կանխարգելման և ընտանիքի պլանավորման ծառայությունների հասանելիության բարելավման մոտեցումները ժամանակակից աշխարհում»

Ապրիլի 6-ին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում անցկացվեց գիտաժողով՝ նվիրված հղիության արհեստական ընդհատումների պատճառներին և դրանց կանխարգելման ուղիներին: 
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը մասնակիցներին ողջունելով,  նշեց, որ կանանց վերարտադրողական առողջության պահպանումն առողջապահական համակարգի գերակա խնդիրներից է։   

Գիտաժողովին մասնակցում էին կանանց վերարտադրողական առողջության ոլորտի առողջապահական կազմակերպիչներ, մանկաբարձ-գինեկոլոգներ և հանրային առողջապահության շուրջ 40 մասնագետներ:

ԱԱԻ-ի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը, Վերարտադրողական բժշկության ամբիոնի վարիչ, Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանն անդրադարձան ընտանիքի պլանավորման ծառայությունների հասանելիությանը, ինչը մեծապես կնպաստի սեռով կամ սոցիալական պայմաններով պայմանավորված աբորտների թվի նվազեցմանը: 

Գիտաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ընտանիքի պլանավորման և հղիության ընդհատման վերաբերյալ ՀՀ ազգային քաղաքականությանը, օրենսդրական դաշտին և իրավական կարգավորումների համապատասխանությանը ԱՀԿ-ի ու ՄԱՀԲ-ի նոր մոտեցումներին և ուղեցույցներին:

Խմբային քննարկումների, մտքերի փոխանակման արդյունքում մշակվեց առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի Առողջապահության նախարարություն՝ աբորտների կանխարգելման և ընտանիքի պլանավորման ծառայություններն առավել մատչելի և արդյունավետ դարձնելու համար։